Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այգեհատ բնակավայրում նոր ջրամբար է կառուցվել 10.08.2026
Ջրամբարի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 557 մլն դրամ։ Օրվա կարգավորիչ ջրամբարի տարողությունը 50.000 խորանարդ մետր է։ Արդյունքում 580 հա հող կդառնա ոռոգելի։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն է։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Այգեհատ բնակավայր, ուսումնասիրել կատարված աշխատանքները, ծանոթացել ծրագրի մանրամասներին։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին՝ կառույցի կողմից Լոռու մարզում կատարվող ծավալուն աշխատանքի համար։
«Երազանքի դպրոց»՝ կառուցված զրոյից. Լոռու մարզպետը շրջայց է կատարել Բազումում 10.08.2026
Փամբակ համայնքի Բազում բնակավայրում ՀՀ կառավարության միջոցներով կառուցվում է գերժամանակակից դպրոցական համալիր՝ շուրջ 5 մլն դոլար արժեքով։ Դպրոցը նախատեսված է 200 աշակերտի, կից նախակրթարանը՝ 80 սանի համար։ Շրջայցի ընթացքում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը դիտարկել է շինարարության ընթացքը։ Քննարկվել են հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում
Ալավերդու Սարահարթ թաղամասում ևս մեկ բանուկ փողոց է հիմնանորոգվում 10.08.2026
Հիմնանորոգվում է Պղնձագործների փողոցը, որը երկար ժամանակ անմխիթար վիճակում էր։ Ծրագրի արժեքը կազմում է 220 մլն դրամ՝ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Այս պահին իրականացվում են եզրաքարերի փոխարինման, մայթերի սալարկման, հենապատերի կառուցման, ստորգետնյա կոմունիկացիաների փոխարինման աշխատանքներ։ Առաջիկայում նախատեսվում է նաև լուսավորության համակարգի արդիականացում, որից հետո կիրականացվի փողոցի ասֆալտապատումը, կհատկացվի ու կգծանշվի հեծանվուղի։ Մանրամասները՝ տեսանյութում
Նոր բազմաֆունկցիոնալ տարածք՝ Ձորագետում 10.08.2026
Ձորագետ բնակավայրում կառուցվել է բազմաֆունկցիոնալ փակ հանրային տարածք, որը դարձել է համայնքի բնակիչների հանդիպումների, ժամանցի և տարբեր միջոցառումների անցկացման կարևոր վայր։ Տարածքը նախատեսված է ոչ միայն Ձորագետի, այլև հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Այստեղ անցկացվում են երիտասարդական հանդիպումներ ու քննարկումներ, կազմակերպվում են մշակութային և համայնքային միջոցառումներ, հանդիսություններ, իսկ մեծահասակների համար ստեղծվել է շփման և ժամանցի հարմարավետ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում
Վանաձորում մեկնարկել է երկար սպասված ասֆալտապատումը 07.08.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյան, Ուսանողական, Շինարարների փողոցների շինհրապարակ։ Ասֆալտապատման աշխատանքներն այստեղ արդեն մեկնարկել են։ Ծրագիրն իրականացվում է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ շուրջ 560 մլն դրամ արժեքով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյան, Ուսանողական, Շինարարների փողոցների շինհրապարակ։ Ասֆալտապատման աշխատանքներն այստեղ արդեն մեկնարկել են։ Ծրագիրն իրականացվում է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ շուրջ 560 մլն դրամ արժեքով։ Մարզի ղեկավարը շուրջ 20 օր առաջ էր եղել նույն թաղամասի փողոցների շինհրապարակում։ Բնակիչները հայտնել էին իրենց դժգոհությունը կատարվող շինաշխատանքների տեմպից։ Մարզի ղեկավարը լսել էր բնակիչներին, նրանց դժգոհությունն ու առաջարկները։
Մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի թիվ 22 դպրոցի շինհրապարակ 07.08.2026
Կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվել է Վանաձորի թիվ 22 դպրոցը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 166 մլն դրամ։ Սեպտեմբերի 1-ից դպրոցի 234 աշակերտները կհաճախեն ամբողջովին վերանորոգված շենք՝ հագեցած լաբորատորիաներով, ռոբոտաշինության սենյակներով, ամբողջությամբ նոր գույքով։ Դպրոցին կից կառուցվել է նաև ֆուտբոլի բաց խաղահրապարակ՝ գիշերային լուսավորության համակարգով։



