Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն այցելել է Ալավերդում հիմնանորոգվող բազմաբնակարան շենքեր 22.07.2026

«55 տարի էս շենքում ենք, սենց բան չենք տեսել»․ այսպես են իրենց տպավորությունները կիսում Ալավերդու բնակիչները՝ խոսելով իրենց շենքերում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին։ Ալավերդում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի հիմնանորոգման և տանիքների փոխարինման աշխատանքները։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է հիմնանորոգվող շենքեր, զրուցել բնակիչների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 22.07.2026

«Որպեսզի կարողանանք արդյունք ցույց տալ, պետք է լինել կարգապահ. այս շենքի գլխավերևում եռագույն է ծածանվում, և սա երբեք չպետք է մոռանալ»,- խորհրդակցության ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսնյութում

Սև ցուցակ՝ անբարեխիղճ շինարարների համար 21.07.2026

«Անբարեխիղճ շինարարները հայտնվելու են սև ցուցակում, չեն վճարվելու, համայնքը որակյալ աշխատանք է ստանալու։ Բոլոր անորակ շինարարությունների ճակատագիրն այսպիսին է լինելու»,- Ալավերդու վերաբացված թիվ 6 մանկապարտեզ կատարած այցի ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այստեղ նախկինում արձանագրված անորակ շինարարության դեպքին։ Մանրամասները՝ տեսանյութում

«Վանաձորում չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու». Լոռու մարզպետ 21.07.2026

Տարոն-4 թաղամասի թիվ 32 մանկապարտեզի հիմնանորոգումը` բակի բարեկարգմամբ, կավարտվի տարեվերջին։ Ներդրվում է 210 մլն դրամ՝ ամբողջությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Հիմնանորոգման արդյունքում երեխաների համար կապահովվեն լավագույն պայմաններ։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետը՝ Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման նախագծի շուրջ հանրային քննարկումների մասին 20.07.2026

Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման վերջնական տարբերակը կձևավորվի հանրային և մասնագիտական քննարկումների արդյունքում: Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը վստահեցրել է, որ հանրային նշանակություն ունեցող այս ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքներն ու քաղաքացիների առաջարկությունները։ Այս նպատակով նախատեսվում է կազմակերպել լրացուցիչ հանրային և մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել էսքիզային մի քանի տարբերակ: Նշենք, որ օրերս կազմակերպված հանրային իրազեկման ընթացքում ներկայացվել էր Վանաձորի քաղաքային լճի հիմնանորոգման էսքիզային առաջարկը, քաղաքացիներն ու շահագրգիռ կողմերը հնարավորություն էին ունեցել ներկայացնելու իրենց կարծիքներն ու առաջարկները։ Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին՝ ակտիվ մասնակցության, ներկայացված դիտարկումների և կառուցողական առաջարկների համար։ Մանրամասները՝ տեսանյութում

Ալավերդու կենտրոնում՝ նոր փակ շուկա․ 90-ականներին տեղադրված մետաղական կրպակները կհեռացվեն 20.07.2026

Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել խորհրդային տարիների «Արևիկ» հանրախանութի տարածքը, որտեղ այժմ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ «Քաղաքի կենտրոնից կհանվեն շուկայի մետաղական կրպակները, բայց առևտրով զբաղվող բնակիչները չեն զրկվի եկամտի աղբյուրից։ Նրանք կտեղափոխվեն հիմնանորոգված, օդափոխության, ջեռուցման համակարգերով, սանհանգույցով, պահեստային մասերով փակ շուկա»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56