Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում Սպիտակի ոլորանների տարբեր տեղամասերում ասֆալտապատման որակի վերաբերյալ տրվել էր բացասական եզրակացություն։ Արդյունքում շինարարական կազմակերպությունը քանդել է խնդրահարույց տեղամասերի ասֆալտապատված հատվածները և իր միջոցներով կրկին իրականացրել ասֆալտապատում: Կատարված աշխատանքները կրկին կստուգվեն լաբորատոր փորձաքննության միջոցով։ Մանրամասները՝ տեսնյութում
Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման շինարարությունը շուտով կմեկնարկի 11.08.2026
Վանաձորի Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման մրցույթն արդեն կայացել է, ընտրվել է շինարարական կազմակերպությունը։ Այս պահին ընթացքի մեջ է պայմանագրի կազմման և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման փուլը։ «Եվս մեկ սպասված ճանապարհաշինական ծրագիր՝ Վանաձորում: Շուտով կունենանք նաև շինարարության մեկնարկ»,- անդրադառնալով Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրին՝ նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում
«Թերություններով նախագիծը բերում է խնդրահարույց արդյունքի». Արեն Մկրտչյան 10.08.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Հագվի բնակավայր, տեղում հետևել Հագվի տանող ճանապարհի շինարարության ընթացքին։ Մարզի ղեկավարը հանձնարարել է խստիվ հետևել նախագծերի որակին։ Դեպի Հագվի բնակավայր տանող 2.71 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է Լոռու մարզպետի աշխատակազմի պատվերով և ամբողջությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 540 մլն դրամ արժեքով։
Լոռու մարզպետը Վանաձորի Զաքարյան 1 շենքում հանդիպել է բնակիչների հետ 10.08.2026
Վանաձորի Զաքարյան 1 շենքում մեկնարկել են նոր՝ ժամանակակից վերելակի տեղադրման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.3 միլիոն դրամ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը բակային հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել ընթացիկ և սպասվող ծրագրերը, լսել քաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները։
Վանաձորի Երևանյան 147/1 շենքում ևս մեկնարկել են նոր վերելակի տեղադրման աշխատանքները 10.08.2026
Մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Երևանյան 147/1 շենքի բակ, որտեղ մեկնարկել են նոր վերելակի տեղադրման աշխատանքները։ Նա ծանոթացել է աշխատանքների ընթացքին, նաև ջերմ շփումներ ունեցել շենքի բնակիչների հետ։ Աշխատանքների ավարտից հետո շենքը կունենա ժամանակակից վերելակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8.3 միլիոն դրամ է։
Այգեհատ բնակավայրում նոր ջրամբար է կառուցվել 10.08.2026
Ջրամբարի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 557 մլն դրամ։ Օրվա կարգավորիչ ջրամբարի տարողությունը 50.000 խորանարդ մետր է։ Արդյունքում 580 հա հող կդառնա ոռոգելի։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն է։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Այգեհատ բնակավայր, ուսումնասիրել կատարված աշխատանքները, ծանոթացել ծրագրի մանրամասներին։ Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին՝ կառույցի կողմից Լոռու մարզում կատարվող ծավալուն աշխատանքի համար։



