Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օձունում կառուցվում է ժամանակակից պայմաններով նոր բուժամբուլատորիա 24.07.2026

Օձուն բնակավայրում կառուցվում է նոր բուժամբուլատորիա։ Կառավարությունն այս նպատակով ներդրել է 141 մլն դրամ, որի արդյունքում համայնքը կունենա ժամանակակից բուժհաստատություն։ Շինարարական աշխատանքների ընթացքին հետևել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարը պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի ընթացքը, դիտարկել աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում

Իրականացվող հիմնանորոգման աշխատանքները՝ Լոռու մարզպետի վերահսկողությամբ 24.07.2026

Ալավերդում շարունակվում են բազմաբնակարան շենքերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները․ հիմնանորոգվում են շքամուտքերը, փոխարինվում են տանիքները։ «Որակի նկատմամբ խիստ վերահսկողություն ենք սահմանել, անձամբ այցելում եմ շինհրապարակներ, դիտարկում կատարված աշխատանքը»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Վանաձորի Տարոն-2 թաղամասի թիվ 40 մանկապարտեզը հիմնանորոգվում է 24.07.2026

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով՝ 270 մլն դրամ ներդրմամբ։ «Վանաձորում չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենալու և ապահովելու ենք լավագույն պայմանները երեխաների համար»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Փամբակ համայնքի Բազում բնակավայրում իրականացվում է շուրջ 50 տարի սպասված ճանապարհաշինական ծրագիր 23.07.2026

Դեպի զորամաս և դպրոց տանող ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր դեռևս խորհրդային տարիներին։ Աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 միլիոն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետն այցելել է Ալավերդում հիմնանորոգվող բազմաբնակարան շենքեր 22.07.2026

«55 տարի էս շենքում ենք, սենց բան չենք տեսել»․ այսպես են իրենց տպավորությունները կիսում Ալավերդու բնակիչները՝ խոսելով իրենց շենքերում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին։ Ալավերդում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի հիմնանորոգման և տանիքների փոխարինման աշխատանքները։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է հիմնանորոգվող շենքեր, զրուցել բնակիչների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 22.07.2026

«Որպեսզի կարողանանք արդյունք ցույց տալ, պետք է լինել կարգապահ. այս շենքի գլխավերևում եռագույն է ծածանվում, և սա երբեք չպետք է մոռանալ»,- խորհրդակցության ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսնյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-15 12:01:42