Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բազում բնակավայրում հիմնանորոգվել է դեպի նորակառույց դպրոց տանող ճանապարհը
14.10.2026
Բազում բնակավայրում հիմնանորոգվել է դեպի նորակառույց դպրոց տանող 400 մետր երկարությամբ ճանապարհը։
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 72,5 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում իրականացվել է ճանապարհի երկշերտ ասֆալտապատում, կառուցվել է ջրահեռացման համակարգ։
Աշխատանքների ավարտական փուլում կտեղադրվեն նաև ճանապարհային նշանները և կիրականացվեն ճանապարհային գծանշման աշխատանքները՝ երթևեկության անվտանգությունն ու կազմակերպվածությունն ապահովելու նպատակով։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Բազում բնակավայր, տեղում հետևել իրականացված աշխատանքներին և դրանց ընթացքին։



