Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձոր, Իսահակյան 3-րդ նրբանցք․ հիմնանորոգման աշխատանքներ 12.08.2026

385 մետր երկարությամբ Իսահակյան 3-րդ նրբանցքի հիմնանորոգումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով։ Ծրագրի արժեքը 45 մլն դրամ է: Տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող փողոցը կունենա բարեկարգ երթևեկելի հատված։ Մանրամասները՝ տեսանյութում

Արեն Մկրտչյանը Վանաձորում ներկա է եղել «Լավ Էլի» խմբի համերգին 11.08.2026

Օրերս Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվել է «Լավ Էլի 30» համերգաշարի վանաձորյան համերգը։ Համերգին ներկա է եղել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ «Չեմ ուզում թաքցնել ոգևորությունս․ առաջին անգամ հանդիպեցի մարդկանց, որոնց երաժշտական ժառանգությունը 20-25 տարի իմ ականջներում, իմ մտքում ու իմ սրտում է։ Վանաձորում նրանց հետ հանդիպումն առանձնահատուկ զգացողություն էր»,- նշել է Լոռու մարզպետը։ «Լավ Էլի» խմբի անվճար համերգաշարը շարունակվում է Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդիսատեսին ներկայացնելով խմբի ստեղծագործական ժառանգությունն ու տարիների ընթացքում սիրված երաժշտությունը։ Հիշեցնենք, որ «Լավ էլի» հայկական ալտերնատիվ ռոք խումբը կազմավորվել է 1996 թվականին՝ Վանաձորում։ Մանրամասները՝ տեսնյութում

Մարզպետը դիտարկել է Սպիտակի ոլորանների խնդրահարույց հատվածներում կրկին իրականացված ասֆալտապատման աշխատանքները 11.08.2026

Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում Սպիտակի ոլորանների տարբեր տեղամասերում ասֆալտապատման որակի վերաբերյալ տրվել էր բացասական եզրակացություն։ Արդյունքում շինարարական կազմակերպությունը քանդել է խնդրահարույց տեղամասերի ասֆալտապատված հատվածները և իր միջոցներով կրկին իրականացրել ասֆալտապատում: Կատարված աշխատանքները կրկին կստուգվեն լաբորատոր փորձաքննության միջոցով։ Մանրամասները՝ տեսնյութում

Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման շինարարությունը շուտով կմեկնարկի 11.08.2026

Վանաձորի Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման մրցույթն արդեն կայացել է, ընտրվել է շինարարական կազմակերպությունը։ Այս պահին ընթացքի մեջ է պայմանագրի կազմման և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման փուլը։ «Եվս մեկ սպասված ճանապարհաշինական ծրագիր՝ Վանաձորում: Շուտով կունենանք նաև շինարարության մեկնարկ»,- անդրադառնալով Տարոն-4 թաղամասի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրին՝ նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

«Թերություններով նախագիծը բերում է խնդրահարույց արդյունքի». Արեն Մկրտչյան 10.08.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Հագվի բնակավայր, տեղում հետևել Հագվի տանող ճանապարհի շինարարության ընթացքին։ Մարզի ղեկավարը հանձնարարել է խստիվ հետևել նախագծերի որակին։ Դեպի Հագվի բնակավայր տանող 2.71 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է Լոռու մարզպետի աշխատակազմի պատվերով և ամբողջությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 540 մլն դրամ արժեքով։

Լոռու մարզպետը Վանաձորի Զաքարյան 1 շենքում հանդիպել է բնակիչների հետ 10.08.2026

Վանաձորի Զաքարյան 1 շենքում մեկնարկել են նոր՝ ժամանակակից վերելակի տեղադրման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.3 միլիոն դրամ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը բակային հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել ընթացիկ և սպասվող ծրագրերը, լսել քաղաքացիների առաջարկություններն ու դիտարկումները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-25 17:47:21