Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Համագործակցություն պետական, հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 08.07.2021թ. թիվ 106-Ա/1 հրամանով ձևավորված Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների /այսուհետ՝ ՄՍԾ/ Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրերի համաձայն ձևավորված Համակարգող խորհուրդները /այսուհետ՝ Համակարգող խորհուրդ/ իրենց առաջին նիստերի ժամանակ՝ 2021թ. օգոստոսին ընտրել են Համակրգող խորհուրդի նախագահներ.
 ՄՍԾ-ի Վանաձորի տարածքային կենտրոնի Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը,
 ՄՍԾ-ի Սպիտակի տարածքային կենտրոնի Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի ավագ մասնագետ Գայանե Բոջուկյանը,
 ՄՍԾ-ի Ստեփանավանի տարածքային կենտրոնի Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը,
 ՄՍԾ-ի Թումանյանի տարածքային կենտրոնի Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի գլխավոր մասնագետ Իրինա Գրիգորյանը,
 ՄՍԾ-ի Տաշիրի տարածքային կենտրոնի Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել Վաղարշակ Եղիազարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59