Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ Լոռու մարզի զինանշանը եւ Լոռու մարզպետի հուշամեդալը

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 Զինանշանն ընդունվել է 2003թ.-ի հունիսի 5-ին Լոռու մարզպետարանում մարզի զինանշանի համար հայտարարված մրցույթում։ Հեղինակն է՝ նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը։ 

Լոռու մարզի զինանշանը պատկերում է հզոր թեւերին հենված արծիվ (ուժի եւ թռիչքի խորհրդանիշ), որի աջ թեւին խաչ է (քրիստոնեության խորհրդանիշը), ձախ թեւին՝ հայերի արիացի լինելու խորհրդանշանը: Արծվի աչքը նման է բաց պատուհանի: Արծվի կրծքից դեպի աջ պատուհանը (մեծ աշխարհ, տիեզերք) ձգվում են երեք ճանապարհ, որոնք, համապատասխանաբար, ունեն մեր պետական դրոշի գույները կարմիր, կապույտ, նարնջագույն: Դրանցից ներքեւ արծվի կրծքին գրված է ՙԼոռու մարզ՚: Մարզի անվան տակ հարթաքանդակի (բարելիեֆ) ձեւով պատկերված են ինը խորհրդանշական թասեր, որպես լինելության, առատության եւ հյուրասիրության խորհրդանիշ: Արծվի որովայնի մասում պատկերված են Հաղպատի վանքին քանդակված Սմբատ եւ Գուրգեն թագավորները ձեռքներին վանքի մանրակերտը: Այս պատկերը, որպես հավատքի խորհրդանիշ, պաշտպանված է արծվի թեւերի հովանու տակ, իսկ հզոր ոտքերն ամուր պահում են հասկը (դեղին գույն) աշխատանքի ու առատության խորհրդանիշը եւ կաղնու տերեւը (կանաչ գույն)՝ մարզի անտառների, բնության խորհրդանիշը:


 

 ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԸ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալը 50մմ տրամագծով, 4մմ հաստությամբ արծաթից շրջանաձև ձուլվածք է` ոսկեզօծված և գունավոր արծնապատմամբ:           

 Մեդալի երեսին Լոռու մարզի զինանշանն է, նրա ֆոնին` աջ և ձախ ձգվող, ծածանվող եռագույն դրոշը: Ներքևի եզրերով աջ և ձախ թևավորումներով դափնեճյուղերը ձգվում են վեր և կորակամար ընդհուպ մոտենում միմյանց:

Մեդալի դարձերեսին կանաչ գույնով արծնապատված է Լոռու մարզի քարտեզային ուրվապատկերը, որի վրա կետ-նշանով սեպվում է մարզկենտրոն Վանաձորի տեղադիրքը:

Մեդալի կողեզրին, լատինատառ, այբբենական հաջորդականությամբ (A-ից Z) փորագրվում է սերիայի տառը և հերթական եռանիշ համարը 001-ից սկսած:
  

  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 11:10:13