Ընդհանուր տեղեկություններ
Ազգային փոքրամասնություններ
Լոռու մարզի 11 համայնքներում բնակվում են 2887 ռուս, 546 հույն, 880 եզդի, 107 վրացի, 124 ուկրաինացի , 19 բելառուս, 18 գերմանացի , 12 քուրդ, 8 ասորի, 6 լեհ և 3 հրեա:
Հիմնական բնիկ ազգաբնակչության՝ հայերի հետ, նրանք ապրում են իրավահավասարության պայմաններում: Ազգային փոքրամասնությունները բոլոր պայմաններն ունեն ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման համար: Դրանց են նպատակաուղղված ազգային հասարակական ու մշակութային կազմակերպությունները:
Նրանց ներկայացուցիչները մշտապես հրավիրվում են հասարակական քննարկումներին, պետական, ազգային տոների հանդիսություններին, համայնքային և մարզային միջոցառումներին՝ ակտիվորեն ներգրավվելով հասարակական գործընթացներում:
Մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների կրթական, մշակութային հարցերով զբաղվում են նրանց կողմից ձևավորված հասարակական կազմակերպություններ՝ հունական սփյուռքի ազգապահպանական «Պոնտոս» և «Ակմի», և ռուսազգի փոքրամասնության ազգային մշակույթի, սոցիալական, կրթական հիմնախնդիրներով զբաղվող «КОО Рябинушки», «Օբշչեստվո Ռոսիի», «Ռուսաստանի բարեկամներ» ՀԿ-ները:
Վերջին տարիներին մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները համագործակցում են «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Երևանում և Գյումրիում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնների հետ: Համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:
Մշտապես խրախուսվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում փոքրամասնությունների լեզուների օգտագործումը: Մարզպետարանի կողմից ակտիվորեն խրախուսվում է նաև ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով ազգային մշակույթի և պատմության ուսուցանումը բոլոր այն դպրոցներում (մասնավորապես՝ Վանաձոր, Ալավերդի, Լերմոտովո, Ֆիոլետովո, Տաշիր համայնքներ), որտեղ ազգային փոքրամասնությունների խմբերին պատկանող երեխաներ կան:
Լերմոնտովո համայնքում գործում է համայնքային ենթակայության «Սկազկա» մանկապարտեզը, որտեղ ընդգրկված է 24 երեխա, որոնց համար ռւսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ռուսերեն լեզվով:
Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում «Կրթության մատչելիության ապահովում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2012թ-ից սկսած գործում է նախակրթարան, որտեղ 17 երեխաների համար ռւսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ռուսերեն լեզվով: Նախակրթարանը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Լոռու մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին ազգային փոքրամասնությունների երեխաների խմբեր չեն գործում, քանի որ 8-10 հոգանոց խմբեր չեն ձևավորվում:
Վանաձորի N 4 հիմնական, Վանաձորի N 18, Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցներում ազգային փոքրամասնությունների հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում են իրենց մայրենի ռուսերեն լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Տաշիրի N 1 հիմնական դպրոցում սովորում են ազգությամբ եզդի 62 երեխաներ, որոնց համար տարիներ շարունակ կազմակերպվել են եզդիերեն լեզվի ֆակուլտատիվ պարապմունքներ: Սակայն ներկա պահին դպրոցը չունի ուսուցիչ:
Լոռու մարզի 148 դպրոցների ուսումնական պլանով 2-9-րդ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկան ընդգրկված է պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Վանաձորի N 4 հիմնական դպրոցում և Վանաձորի N 18 միջնակարգ դպրոցում բացվել են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցը ռուսերենով ուսուցմամբ դպրոց է: Վանաձորի N 4 հիմնական, Վանաձորի N 18 և Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցներն ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
2025 թ. փետրվարի 28-ին «Մշակութային բազմազանություն .ազգային փոքրամասնությունների ժառանգությունն ու համերաշխությունը» նախաձեռնության շրջանակներում Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցը հյորընկալել էին Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի աշակերտներին ու տնօրինությանը: Երկու դպրոցների ներկայացուցիչները միասին տոնեցին «Масленица» ռուսական տոնը՝ համեմելով փոքր- ինչ հայկականությամբ:
Ֆիոլետովո համայնքը 100% բնակեցված է մոլոկաններով, ունի 1130 բնակիչ:
Լերմոնտովո համյնքը 82% բնակեցված է մոլոկաններով, ունի 912 բնակիչ:
Ներկայումս ՀՀ-ում հույներով խիտ բնակեցված միակ բնակավայրը Յաղդանն է (17,7%), ունի 43 բնակիչ:
Մշտապես խրախուսվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում փոքրամասնությունների լեզուների օգտագործումը: Նրանց համար մատչելի են հասարակական բոլոր վայրերը, սպասարկման օբյեկտները և զանգվածային լրատվամիջոցները:
ՏԻՄ- երի կառավարման համակարգում ընդգրկված են ազգային փոքրամասնություններից՝
1.Ֆիոլետովո համայնքի ղեկավարը և ավագանու 5 անդամները մոլոկաններ են
2. Տաշիր համայնքի ավագանու 1 անդամ ազգությամբ եզդի է
3. Լերմոնտովոյի համայնքի ավագանու 3 անդամները մոլոկաններ են,1 անդամ եզդի:
Ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի հետևյալ էջում.
http://www.gov.am/am/staff-structure/info/74/



