Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բազում բնակավայրում հիմնանորոգվել է դեպի զորամաս և հարակից թաղամաս տանող ճանապարհը
15.10.2026
Լոռու մարզի #Բազում բնակավայրում հիմնանորոգվել է դեպի զորամաս և հարակից թաղամաս տանող 900 մետր երկարությամբ ճանապարհը։
Տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 171 մլն դրամ։
Շինարարական աշխատանքների շրջանակում ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատվել է, կառուցվել են մայթեր, տեղադրվել են եզրաքարեր, իրականացվել են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Աշխատանքների ընթացքին և արդյունքներին հետևել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզում բարեխղճորեն աշխատող շինարարներին։
« Շինարարն աշխատանքն ավարտել է ժամկետից մի քանի ամիս շուտ, իսկ որակի լաբորատոր փորձաքննությունը դրական է։ Շնորհակալ եմ մեր մարզի բոլոր բարեխիղճ շինարարներին»,- նշել է Ա․ Մկրտչյանը:



