Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեր այցը Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք: Այստեղ դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն Լոռու մարզպետի ու մարզպետի աշխատակազմի գործունեության մասին: Սա մեր հաղորդակցման հարթակն է, որն ապահովում է մարզի գլխավոր կառույցի բաց ու թափանցիկ լինելը, միաժամանակ, հնարավորություն է ընձեռում իմանալու հանրության կարծիքն ու գնահատականը: Հուսով եմ, որ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կաջակցեք պաշտոնական կայքի գործառույթների մշտական բարելավմանը:
Մշտապես թարմացնելով առկա տեղեկատվությունը՝ միաժամանակ պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այն ամբողջական տեղեկությունները, որոնք անհրաժեշտ կլինեն՝ օրենքով սահմանված ժամկետներում պատասխանելով ձեր հարցումներին:
Մեզ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը: Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:

Ամենաջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Լոռու մարզպետ



Գուգարքի մանկապարտեզի կառուցումը՝ մարզպետի ուշադրության կենտրոնում

Վանաձորի Գուգարք բնակավայրում առանձին մանկապարտեզ երբևէ չի գործել։ Տարիներ շարունակ փոքրիկների նախադպրոցական կրթությունը կազմակերպվել է դպրոցում՝ այդ նպատակով հատկացված համապատասխան սենյակում։ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ տրամադրվել է շուրջ 176 միլիոն դրամ, որի արդյունքում կառուցվում է նոր, բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ՝ նախատեսված 70 սանի համար։ Նորակառույցը կապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների լիարժեք զարգացման, կրթության և խնամքի կազմակերպման համար։ Շինարարական աշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի ուշադրության կենտրոնում։ Մարզի ղեկավարը հետևել է ծրագրի իրականացմանը, ընդգծել որակյալ շինարարության կարևորությունը՝ այն դիտարկելով որպես երեխաների կրթության որակի բարձրացման կարևոր նախապայման։ Մանրամասները՝ տեսանյութում

16.04.2026

Լոռու մարզում ավարտվեց սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը

Լոռու մարզում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլի արդյունքները: Մրցաշարին մասնակցել են Ալավերդու, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի համայնքային փուլի հաղթող մասնակիցները՝ 30 թիմ, 120 մասնակից: Մարզային փուլի 5-9-րդ դասարանների խմբում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 20 դպրոցը, 10-12-րդ դասարանների խմբի հաղթող՝ Վանաձորի թիվ 11 դպրոցը: Հաղթող թիմերը կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական փուլին: Միջոցառումը նպատակ ունի նպաստել դպրոցականների առողջության պահպանմանը, խթանել առողջ կենսակերպի ձևավորումը նրանց շրջանում, ինչպես նաև զարգացնել սեղանի թենիսի նկատմամբ հետաքրքրությունը, ընդլայնել դրա տարածումը և բացահայտել խոստումնալից մարզիկներին։ Մանրամասները՝ տեսանյութում

15.04.2026

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-17 09:14:30