Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Աշխարհի բնակչությունն ու մենք, կամ թե ինչ գիտենք ժողովրդագրության մասին»՝ խաղ-մրցույթ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ

«Աշխարհի բնակչությունն ու մենք, կամ թե ինչ գիտենք ժողովրդագրության մասին»՝ խաղ-մրցույթ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ 01.07.2024

Հուլիսի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել և նշվում է՝ որպես Բնակչության համաշխարհային օր: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Լոռու մարզային գրադարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀԿ կենտրոնի և Լոռու մարզային գրադարանի հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նպատակ ունենալով հասարակությանն իրազեկել ժողովրդագրության գլոբալ և հայաստանյան միտումների վերաբերյալ:

Աշխատանքային այց է իրականացվել Դեբեդ համայնք

Աշխատանքային այց է իրականացվել Դեբեդ համայնք 29.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Դեբեդ բնակավայր, վերջինիս վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի ուղեկցությամբ հետևել այստեղ կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ: Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է:

«Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգվել են Սպիտակի թիվ 2 դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները

«Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգվել են Սպիտակի թիվ 2 դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները 28.06.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության նախագահ Դավիթ Շահինյանը հունիսի 27-ին Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոցում ներկա են եղել «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգված դասասենյակների բացման հանդիսավոր արարողությանը: Կազմակերպության միջոցներով վերանորոգվել են դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները։ Որոշ աշխատանքներ ընթացքի մեջ են։

Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով

Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով 28.06.2024

ՀՀ Կառավարության հունիսի 27-ի նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզ գույքով ապահովելուն: Մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի շուրջ 122 անուն գույք, ինչի նպատակով ՀՀ մարզպետարանների կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։ Մասնավորապես` Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով:

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից 27.06.2024

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում:

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները

Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները 26.06.2024

Հունիսի 26-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները՝ նաև Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Նրանց ճանապարհելու էին մեկնել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը: Նորակոչիկներին ճանապարհելու համար Տաշիր և Ստեփանավան համայնքներում հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպվել: Ներկա էին նաև Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության աշխատակիցներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից զինակոչիկներին բարի ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն ու տոկունություն մաղթեց Գոռ Ասրյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51