Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2025–2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաներ․ Լոռու մարզը՝ 1-ին հորիզոնականում 30.07.2026
2025–2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով Լոռու մարզը մրցանակակիր մարզերի շարքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնք արժանացել են 57 մրցանակի, 32 պատվոգրի և 25 գովասանագրի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից առաջին կարգի դիպլոմով պարգևատրվել է 6 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմով՝ 11, իսկ երրորդ կարգի դիպլոմով՝ 15 աշակերտ։ «Ես շատ գոհ եմ արդյունքներից։ Սա շատ կարևոր և ուրախալի արդյունք է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին և տնօրեններին»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում
«Ձեր սեփականի պես սարքեք, մեր երեխեքի համար է». Լոռու մարզպետ 29.07.2026
Օձուն բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ 200 սանի համար նախատեսված նախադպրոցական հաստատության հիմնանորոգման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 180 մլն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինհրապարակ կատարած շրջայցի ընթացքում Լոռու մարզպետը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարներին հորդորել բարեխղճորեն իրականացնել աշխատանքները. «Ձեր սեփականի պես սարքեք, մեր երեխեքի համար է»,- նշել է մարզի ղեկավարը։ Մանրամասները՝ տեսնյութում
Եվս մեկ սպասված ծրագիր՝ Վանաձորում 29.07.2026
Կառավարությունը հաստատել է Վանաձորի Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 652 մլն դրամ, իսկ հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը՝ 1.8 կմ։ Նախատեսվում է իրականացնել 10 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտապատում, մայթերի սալարկում, ջրահեռացման համակարգի կառուցում, ինչպես նաև ստորգետնյա խողովակաշարերի փոխարինում։ Մանրամասները՝ տեսանյութում
Սպիտակի 6 նոր երթուղայինները շուտով կսկսեն սպասարկել բնակիչներին․ ուղևորափոխադրումն անվճար կլինի 29.07.2026
Սպիտակ համայնքի համար ձեռք բերված նոր երթուղայինները օգոստոսի 1-ից դուրս կգան երթուղի՝ ապահովելով համայնքի բնակավայրերի և քաղաքի միջև կանոնավոր ուղևորափոխադրում։ Երթուղայինների շահագործման նախապատրաստական աշխատանքներին և ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակ համայնք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երթուղիների գործարկման, ինչպես նաև ծառայության արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում
Լոռու մարզպետի նախաձեռնությամբ Ազնվաձորի բազմազավակ ընտանիքը սեփական տանիք ունի 29.07.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն Ազնվաձորում անակնկալ է մատուցել Արմինեին, ով մինչև այժմ իր հինգ երեխաների հետ ապրում էր ծանրագույն պայմաններում։ Մարզպետի նախաձեռնությամբ Արմինեն այսուհետ կունենա սեփական տուն։ Այցի ընթացքում մարզի ղեկավարը դստեր՝ Մարիայի հետ միասին անձամբ է այցելել ընտանիքին՝ կիսելու նրանց ուրախությունը։ «Որոշել էի, որ Արմինեն իր հինգ երեխաների հետ չի ապրելու ծանրագույն պայմաններում, և այսօր այդ որոշումն իրականություն դարձավ։ Չեմ թաքցնի՝ անչափ երջանիկ եմ»,- նշել է Լոռու մարզպետը։ Մանրամասները՝ տեսանյութում
Ներդրվում է 6 մլն դոլար․ Օձունում կառուցվում է նոր գերժամանակակից կրթահամալիր 27.07.2026
Զրոյից կառուցվող կրթահամալիրի շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, ընդգծել ծրագրի՝ սահմանված ժամկետներում ու որակով իրականացման կարևորությունը։ Մանրամասները՝ տեսանյութում



