Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Մարզպետի աշխատակազմի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում պետական կառավարումը իրականացվում է ՀՀ Լոռու մարզպետի կողմից՝ մարզպետի աշխատակազմի միջոցով, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը եւ համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։

Մարզպետի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան։ Մարզպետի աշխատակազմը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, գլխավոր քարտուղարից, մարզպետի խորհրդականներից, մարզպետի օգնականներից ու օժանդակ ստորաբաժանումներից: Մարզպետի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (7 վարչություններ, 8 բաժիններ ) եւ առանձնացված ստորաբաժանումները։ Մարզպետիաշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հիմնարկներ եւ մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։

Մարզպետի աշխատակազմն ունի 112 հաստիքն, որոնցից՝ 94-ը քաղաքացիական ծառայողներ, 11-ը մարզպետի աշխատակազմ եւ 7-ը տեխնիկական աշխատողներ։ Մարզպետի աշխատակազմի վերակազմակերպման եւ նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը սահմանվում է ՀՀ Լոռու մարզպետի 2014թ. փետրվարի 4-ի թիվ 30 -Ն որոշմամբ:  

                            

 

ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի թիվ 68-Ա որոշմամբ Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ:

 

Նախկին մարզպետներ՝

Արամ Մայիսի Խաչատրյան (պաշտոնավարել է  2020թ դեկտեմբեր-2024թ.հունվար)

Անդրեյ Սերժիկի Ղուկասյան (պաշտոնավարել է  2018թ հոկտեմբեր-2020թ.դեկտեմբեր)

Հրանտ Կառլենի Մարգարյան (պաշտոնավարել է 2018թ հունիս-հոկտեմբեր)

Արթուր Լեւոնի Նալբանդյան  (պաշտոնավարել է 2011թ հուլիս -2018թ մայիս)

Արամ Վլադիմիրի Քոչարյան (պաշտոնավարել է 2006թ դեկտեմբեր -2011թ հուլիս)

Հենրիկ Ջումշուդի Քոչինյան (պաշտոնավարել է  1998թ մայիս  -2006թ դեկտեմբեր)

Ստեփան Գրիգորի Այվազյան (պաշտոնավարել է 1997թ դեկտեմբեր - 1998թ մայիս)

Վիգեն Սուրենի Խաչատրյան (պաշտոնավարել է 1997թ ապրիլ -1997թ սեպտեմբեր)

Հովհաննես Կնյազի Մատինյան (պաշտոնավարել է 1996թ -1997թ ապրիլ)

  

Մարզպետին կից գործում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, (կանոնակարգը սահմանվում է ՀՀ կառավարության 30.04.2020թ. N 647-Ն որոշմամբ՝ http://lori.mtad.am/files/legislation/45665.pdf), որի կազմում ընդգրկվում են մարզպետը և համայնքների ղեկավարները:

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում են մարզի խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները։

2. Մարզի խորհուրդը մարզպետին կից գործող խորհրդակցական մարմին է։ Մարզի խորհրդի կազմում ընդգրկվում են մարզպետը, նրա տեղակալը (տեղակալները), մարզի համայնքների ղեկավարները (համաձայնությամբ):

3. Մարզի խորհրդի նիստին՝ մարզպետի հրավերով, կարող են մասնակցել մարզի համայնքների ավագանու անդամները, մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև հասարակական միավորումների ներկայացուցիչներ և այլ անձինք:

4. Մարզպետը, ի պաշտոնե, մարզի խորհրդի նախագահն է։ Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը՝ առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Մարզպետի բացակայության դեպքում, մարզպետի որոշմամբ, խորհրդի նիստը հրավիրում և վարում է նրա տեղակալներից մեկը:

5. Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են մարզի խորհրդի անդամների առնվազն կեսից ավելին:

6. Մարզպետը մարզի խորհրդի նիստից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ մարզի խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցում է մարզի խորհրդի անդամներին և մարզի խորհրդի նիստին հրավիրվող անձանց:

7. Մարզի համայնքների ավագանու անդամները մարզի խորհրդի նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարի միջոցով:

8. Մարզի խորհրդի անդամները մարզի խորհրդի նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ մարզպետին կարող են ներկայացնել առաջարկություններ՝ մարզի խորհրդի նիստի օրակարգում հարց (հարցեր) ընդգրկելու նպատակով:

9. Մարզպետը երկու աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված առաջարկությունները և կազմում մարզի խորհրդի նիստի օրակարգի նախագիծ։

10. Նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզպետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը և տեղեկատվություն՝ նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի վերաբերյալ:

11. Մարզի խորհրդի նիստի օրակարգի նախագիծը հրապարակվում է մարզպետարանի պաշտոնական կայքում՝ մարզի խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

12. Մարզպետի սահմանած խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է մարզի խորհրդի կողմից՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Մարզի խորհրդի նիստի օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մարզպետը նշանակում է զեկուցող։ Զեկուցման, զեկույցի շուրջ ծավալվող ելույթների, ինչպես նաև հարց ու պատասխանի համար սահմանում են ողջամիտ ժամանակահատվածներ։

14. Մարզի խորհրդի նիստը հրապարակային է:

15. Մարզի խորհրդի նիստը լուսաբանվում է մարզպետարանում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցներով:

16. Մարզի խորհրդի նիստերն արձանագրվում են: Մարզի խորհրդի նիստերի արձանագրումը կազմակերպում է մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Մարզի խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում է մարզպետը։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը մարզի խորհրդի նիստի արձանագրությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

17. Մարզպետի կամ մարզի խորհրդի անդամների ձայների առնվազն 1/3-ի առաջարկով կարող է հրավիրվել մարզի խորհրդի արտահերթ նիստ:

18. Մարզպետը՝

1) մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները՝ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին,

բ. մարզի զարգացման ռազմավարությունը,

գ. մարզի զարգացման ռազմավարության հիման վրա տարեկան գործունեության ծրագրի կազմման և իրականացման կիսամյակային և տարեկան մշտադիտարկման արդյունքները,

դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ առաջարկությունները,

ե. մարզի կտրվածքով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը, նախագիծը, ինչպես նաև տվյալ տարվան հաջորդող տարվա պետական բյուջեի հայտերը և նախագիծը.

զ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը,

է. տվյալ տարվա պետական բյուջեով մարզին հատկացված միջոցներով իրականացված ծրագրերի եռամսյակային, կիսամյակային և իննամսյա հաշվետվությունների վերաբերյալ հաղորդում, իսկ տվյալ տարվա հաշվետվության վերաբերյալ հաղորդումը ներկայացնում է պետական գանձապետական համակարգի կողմից տարեկան հաշվետվությունը հրապարակվելուց հետո կայանալիք մարզի խորհրդի նիստի ժամանակ,

ը. համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների, մարզի տարածքում գործող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ,

թ. համայնքների ղեկավարների զեկույցները համայնքների սոցիալական զարգացմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրերի ընթացքի վերաբերյալ,

ժ. օրենքով սահմանված կարգով պետական համապատասխան մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմում, մարզային ենթակայության կազմակերպություններում, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակազմերում, համայնքային բյուջետային հիմնարկներում, համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված վերահսկողության, ստուգման և ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթղթերը.

ժա. օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կազմված փաստաթղթերը.

ժբ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող պետական մարմինների կողմից համայնքներում իրականացված հսկողության արդյունքում կազմված փաստաթղթերը.

ժգ. օրենքով սահմանված կարգով տվյալ տարվան հաջորդող տարվա՝ մարզի համայնքներում իրականացվելիք իրավական և մասնագիտական հսկողության՝ մարզպետի ամենամյա աշխատանքային ծրագրի կամ դրա փոփոխությունների նախագիծը.

ժդ. ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզին առնչվող այլ հարցեր.

2) լուծում է կազմակերպական այլ հարցեր.

 

19. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմը:

 

 

Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր, 2001, Հայքի հրապարակ

Հեռ.՝             (+ 374 322) 4-32-99 (+ 374 322) 2-31-99      

Ֆաքս՝             (+ 374 322) 2-07-70      

Վեբ կայք՝ http://lori.mtad.am/

Էլ.փոստ՝ lori.qartughar@mta.gov.am

 

 

 

 

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 09:16:59