Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագը Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում 21.04.2025
Ապրիլի 19-ին Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագը Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ: Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, այլ պաշտոնատար անձինք, հավատացյալներ։

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 20.04.2025
Ապրիլի 20-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Այսօր առավոտյան, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ, հավատացյալներ։ Սրբազան հայրը Սուրբ Հարության ավետիսով շնորհավորեց ներկաներին, մշտապես հայ եկեղեցու կողքին գտնվող և աջակցող բարերարներին, հավատացյալ ժողովրդին։

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը» «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հերթական անգամ հանդես եկավ բացառիկ ցուցադրությամբ, որը կրում էր «Լոռե Բերդ. դարերի արձագանք» խորագիրը: «Լոռե Բերդ» բերդաքաղաքը Լոռու մարզի ամենաբազմաշերտ մշակութային արժեքները ներկայացնող համալիրն է, որտեղ վերջին տարիներին կատարվել են հնագիտական լուրջ պեղումներ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» կողմից և հայտնաբերվել են բազմաթիվ արժեքավոր, եզակի նմուշներ: Վերջիններիս մի մասը, վերականգնումից հետո, այսօր ցուցադրվում էին առաջին անգամ:

Շրջայց է իրականացվել բուժհաստատություններում 17.04.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի մասնագետների հետ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, Մեծ Պարնիի առողջության կենտրոն և Ջրաշենի բժշկական ամբուլատորիա՝ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու համար: Տնօրեններին հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել բացառապես սահմանված նորմերին համապատասխան:

Անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը 16.04.2025
Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը, որին մասնակցել են տարածաշրջանային մրցույթներում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը: Մրցույթի բոլոր փուլերին միասին մասնակցել են 93 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր: Համառ պայքարի արդյունքում մրցումներում մրցանակակիր են դարձել.

Անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը 16.04.2025
Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլերը, որին մասնակցել են տարածաշրջանային մրցույթներում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը: Մրցույթի բոլոր փուլերին միասին մասնակցել են 93 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր: Համառ պայքարի արդյունքում մրցումներում մրցանակակիր են դարձել. 1-3-րդ դասարանցիներ. 1-ին տեղ՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոց, 2-րդ տեղ՝ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ՝ Հաղպատի միջնակարգ դպրոց: