Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդիում հիմնանորոգվել է Զորավար Անդրանիկ փողոցը

15.10.2026



«Ասֆալտի մինչև 14 սմ հաստություն` պատվիրված 10-ի փոխարեն, աշխատանքի` ժամկետից շուտ ավարտ։ Ուզում եմ շնորհակալությւոն հայտնել շինարարին»,- Արեն Մկրտչյան
Ալավերդիում հիմնանորոգվել է մի քանի թաղամասեր կապող կարևոր նշանակություն ունեցող՝ Զորավար Անդրանիկ փողոցը։ Ծրագրի իրականացման համար կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ներդրվել է 242 մլն դրամ։
Փողոցի հիմնանորոգման շրջանակում իրականացվել են՝
• երկշերտ ասֆալտապատման աշխատանքներ,
• լուսավորության հենասյուների փոխարինում և էլեկտրական լարերի անցկացում ստորգետնյա եղանակով,
• նոր ծառատեսակների տնկում և կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում,
• մայթերի սալարկում և եզրաքարերի փոխարինում,
• ջրահեռացման համակարգի կառուցում և ստորգետնյա խողովակաշարերի փոխարինում։
Աշխատանքներն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է փողոց, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքների որակին և շնորհակալություն հայտնել շինարարին՝ նշելով ասֆալտի նախատեսվածից ավելի հաստ շերտի և աշխատանքները ժամկետից շուտ ավարտելու հանգամանքները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-15 12:34:12