Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետը մասնակցել է ՏԿԵ նախարարի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը 31.10.2025
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ այսօր անցկացված մարզպետների հերթական խորհրդակցությանը։ Քննարկվել են 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմման, մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։

Վանաձորում հիմնվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն 30.10.2025
Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում ՀՀ սեփականություն հանդիսացող՝ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի 1/1 հասցեում գտնվող (Սպայի տուն) 2214․05 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերեց «Սիմոնյան կրթական հիմնադրամին»՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն հիմնելու նպատակով։
Վերանորոգվել են աղետի գոտում հեղեղված բնակարանները 28.10.2025
Կառավարությունը Գոհար Պետրոսյանին փոխհատուցել է մոտ 6 մլն դրամ։ Բնակարանը մինչև առաստաղ լցվել էր ջրով։ Մարզպետն այցելել է վերանորոգված բնակարանը՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին և շնորհավորելու բնակարանի վերականգնման առթիվ:
Նոր տարին` նոր տանը. 15.2 մլն դրամ փոխհատուցում` կառավարությունից 28.10.2025
Սանահին կայարանի 12 շենքը 2024-ին ջրհեղեղի հետևանքով դարձավ 4-րդ կարգի վթարային և ենթակա է ապամոնտաժման։ Կառավարությունը շենքի բնակիչ Լևոն Հախինյանին փոխհատուցեց 15.2 մլն դրամ` Ալավերդի համայնքի տարածքում նոր բնակարան գնելու նպատակով։
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է 27.10.2025
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաները, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության մի խումբ անդամներ և քաղաքացիներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: Ներկաները ծաղիկների խոնարհումով ոգեկոչել են անմեղ զոհերի հիշատակը։
«Բերքի տոն 2025». Լոռու մարզպետի աշխատակազմը Դսեղում կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում 24.10.2025
Պարգևատրվել են մարզի լավագույն գյուղատնտեսները։ 40 տաղավարում ներկայացվել է մարզի տեղական արտադրանքը։ Համերգային ծրագրով հանդես են եկել «Էթնո Քալըրս» բենդը, «Ռելաքս փրոջեքթը», Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը՝ «Ցանկապատ» ներկայացմամբ: Տեսանյութի հղումը՝



