Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 25.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ողջ հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ զոհ գնաց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը: Հարյուր հազարավոր հայեր էլ, հաղթահարելով անմարդկային տառապանքները, բռնեցին գաղթի ճամփան՝ վերահաստատվելով մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով հայկական Սփյուռքը: Մենք կորցրեցինք նաև մեր՝ դարերով կերտված հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մի մասը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2024

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես և այսօր էլ՝ պատվախնդրորեն իրականացնում է քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, կանխարգելում հանցագործությունները, անողոք պայքար մղում հանցավորության դեմ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 05.04.2024

Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր և դուստրե՛ր, Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման խորհրդով ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Հայ կնոջ նվիրվածությունն օջախին, նրա դերը սերունդների հայրենանվեր դաստիարակության գործում, նրա ավանդը ազգային արժեհամակարգի պահպանման ու կատարելագործման հարցում արժանի է միայն մեծարման ու խոնարհումի: Կնոջն ի վերուստ տրված ամենավեհ առաքելությունը մայրությունն է: Թանկագին մայրեր, անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում: Ուստի, այս տոնական օրվա շնորհավորանքներին պետք է գումարենք նաև մեր անսահման երախտագիտությունը հայ մայրերի հանդեպ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Սամվել Հարությունյանի   մահվան կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ցավակցական խոսքը Սամվել Հարությունյանի մահվան կապակցությամբ 04.04.2024

Ցավով տեղեկացանք «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Սամվել Հարությունյանը նորանկախ Հայաստանի Հանրապետությունում կանգնած է եղել մարզային հեռուստաընկերությունների զարգացման ակունքներում: Ավելի քան 25 տարի առաջ Վանաձորում նրա ղեկավարած «Ինտերկապ» անվանումով հեռուստառադիոընկերությունը լավագույն մարզային լրատվական կազմակերպություններից էր հանրապետությունում, որը տարիներ անց վերանվանվեց «ՄԻԳ» հեռուստառադիոընկերություն:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ 29.03.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ: Սուրբ Զատիկը հայ ժողովրդի համար քրիստոնեական ամենասիրելի տոներից է: Այն յուրօրինակ խորհուրդ ունի. համախմբում է բոլոր քրիստոնյաներին, ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա նկատմամբ: Այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ինչն առավել կարևոր է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2024

Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ՝ թատրոնի մշակներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Տարվա յուրաքանչյուր օր դուք եք տոն ստեղծում ձեր հանդիսատեսի համար՝ բեմից պարգևելով անսպառ հույզեր ու ապրումներ, և այսօր ձեր հավատարիմ հանդիսատեսը գեղեցիկ առիթ ունի շնորհավորելու ձեզ ու ասելու, շնորհակալությու՛ն: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հանդիսատեսն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրում է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործչի հանդեպ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59