Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Արտաքին կապեր

Համագործակցություն այլ երկրների եւ տարածաշրջանների հետ

                                                                                

2016թ.-ի մայիսի 31-ից հունիսի 1-ը Շվեդիայի Ուպսալա նահանգի նահանգապետ  Պիտեր Էգարդտի հրավերով պաշտոնական այցով Շվեդիայում էր գտնվում ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:

Պատվիրակությունն այցելեց Ուպսալայի նահանգի Ուպսալա և Էնշյոփինգ քաղաքներ, հանդիպումներ ունեցավ Ուպսալայի նահանգային վարչության տնօրեն Յոհան ֆոն Կնորինգի և Էնշյոփինգի քաղաքապետ Հելենա Պրուսի հետ: Ներկայացվեցին Ուպսալայում նահանգային և համայնքային զարգացման ծրագրերը, քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին Լոռու մարզի և Ուպսալայի նահանգի իշխանությունների միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր;

 

 

 

2015թ.-ի սեպտեմբերի 22-ին Վանաձորում ՀՀ Լոռու մարզպետ Ա,Նալբանդյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրի Ափ ռեգիոնալ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ Պատրիկ Ալմանի կողմից ստորագրվեց ԼՈՌԻ-ՊԱԿԱ 2015-2017թթ. համագործակցության համաձայնագիրը, որով ֆրանսիական կողմը նախատեսում է 451 000 եվրո արժողությամբ ծրագրերի  իրականացում Լոռու մարզում։

 

 2014թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի պաշտոնական այց Լոռու մարզ: Այցի ժամանակ կնքվեց Պայմանագիր Լոռու մարզի եւ Վրաստանի Աջարիայ Ինքնավառ Հանրապետության միջեւ համագործակցության վերաբերյալ (պայմանագիրը կցվում է):

 

  

2013թ.-ի սեպտեմբերի 9-ից 10-ը տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն։ Այցի նպատակն էր Լոռու եւ Աջարիայի միջեւ բարեկամության կապերի ամրապնդումը։ Այցի ընթացքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Լոռու մարզի եւ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջեւ համագործակցության մասին։

 

 

 

2012թ. դեկտեմբերի 9-13-ին կայացավ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած Լոռու մարզի պատվիրակության այցը Ֆրանսիայի հանրապետություն: 2008 թվականին Մարսելում կնքված ՀՀ Լոռու մարզի և Ֆրանսիայի Հանրապետության ՊԱԿԱ ռեգիոնի ղեկավարների միջև կնքված երկկողմ շրջանակային պայմանագրի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 10-ին ստորագրվեց ՀՀ Լոռու մարզի եւ ՖՀ ՊԱԿԱ ռեգիոնի միջեւ «2012-2014 թվականների համագործակցության համաձայնագիր», որը նախատեսում է ՀՀ Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացում Ֆրանկոֆոնիայի զարգացման, զբոսաշրջության և անասնաբուծության բնագավառներում:

 

 

  2012թ. հուլիսի 16-ից 18-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզ էր մեկնել Լոռու մարզի պատվիրակությունը, մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Ընդունելությունը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով եւ բարեկամական ջերմ մթնոլորտում: Փոխադարձ համաձայնությամբ երկու մարզերի միջեւ կնքվեց «Համաձայնագիր Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի շրջանի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի միջև»

 

 

  

 

  Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում 2011թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Ֆրանկոֆոնիայի Ռեգիոնների Միջազգային Ասոցիացիա»-ի լիագումար նիստ, ուր խորհրդի կողմից ՀՀ Լոռու մարզն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի Ռեգիոնների Միջազգային Ասոցիացիայի լիիրավ անդամ (Պաշտոնական գրությունը կցվում է):

 

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի 2010թ.-ին Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված միջպետական պայմանավորվածությունների շրջանակներում, 2011թ նոյեմբերի 12-20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգ էր մեկնել Լոռու մարզի պատվիրակությունը, մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:  ՀՀ-ում Չինաստանի դեսպանության և Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից նախապատրաստական լուրջ աշխատանքի շնորհիվ, մարզի պատվիրակության այցը բավականին բեղմնավոր էր եւ անցավ բարձր մակարդակով, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ջերմ մթնոլորտում:

Բանակցությունների արդյունքում, Թայուան քաղաքում, 2011թ. նոյեմբերի 14-ին ստորագրվել է Հուշագիր «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջև բարեկամական կապերի վերաբերյալ» եւ Արձանագրություն «Հայատսանի Հանրապետության Լոռու մարզի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության մասին», ապա «Համագործակցության վերաբերյալ մտադրությունների արձանագրություն»՝ ՉԺՀ Շանսի նահանգի Յունչեն և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքների քաղաքապետերի միջև: 

 

   Սպիտակ քաղաքում 2009թ.-ից ստեղծված է «Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» կոմիտեն, որի կազմում ընդգրկված են՝ ՀՀ Սփյուռքի նախարարը, Լոռու մարզպետարանի եւ Սպիտակի քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ ՀՀ-ում Երուսաղեմի Սուրբ Ղազար Միաբանության դեսպան Օհան Հեքիմյանը: Կոմիտեի աջակցությամբ 2010թ-ին «Սպիտակ» ծրագրի շրջանակներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի առողջապահական հիմնարկների հետ իրականացվել են բարեգործական ծրագրեր, մատակարարելով՝ դեղորայք եւ բժշկական պարագաներ:

2011թ.-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի հրավերով ՀՀ Լոռու մարզ այցելեց Ֆրանսիայի Ավագ Առաջնորդ Դքսոււհի Տիկին Դ’ը Բրիսակը։

 

 ՀՀ Լոռու մարզը 2010թ. նոյեմբերի 11-ից Եվրոպական Ռեգիոնների Ասամբլեայի լիիրավ անդամ է: 2011թ.-ի ապրիլի 5-ին Աջարիայի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ համաժողով, որին Հայաստանից մասնակցեցին ՀՀ ՏԿՆ-ի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Լոռու նախկին մարզպետ Արամ Քոչարյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մասնակից երկրները ընդունեցին «Բաթումիի հռչակագիրը» (հռչակագիրը կցվում է)

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-21 18:00:08