Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների շրջանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Լոռու մարզային առաջնությունը

Դպրոցականների շրջանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Լոռու մարզային առաջնությունը 01.04.2025

Լոռու մարզի դպրոցականների շրջանում անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային առաջնությունը: Մրցույթի բոլոր փուլերին մարզի տարբեր համայնքներից միասին մասնակցել են 79 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր՝ ավելի քան 470 աշակերտներով: Առաջնության կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետի աշխատակազմը՝ համայնքապետարանների և Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ:

Լոռու մարզպետի աշխատակազմը, որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին, պետք է բազմակողմանի աշխատանքներ իրականացնի բոլոր ուղղություններով

Լոռու մարզպետի աշխատակազմը, որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին, պետք է բազմակողմանի աշխատանքներ իրականացնի բոլոր ուղղություններով 01.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 1-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում նախատեսված ծրագրերին:

Անցկացվեցին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ

Անցկացվեցին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ 31.03.2025

Կարևորելով մարզում համընդհանուր հայտարարագրման սահուն ներդրումը՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ և հրավերով՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մարտի 28-ին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ Վանաձորում անցկացրեցին իրազեկման հանդիպումներ: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնավոր ոլորտի հայտարարատու ֆիզիկական անձինք:

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը 28.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Նիստն անց է կացվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մյուս մարզերի մարզպետները։

Այցելություններ՝ Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ

Այցելություններ՝ Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ 28.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի մասնագետների հետ այցելել է Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ՝ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը 28.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Նիստն անց է կացվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մյուս մարզերի մարզպետները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-17 16:56:58