Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Մարզի նկարագիրը

 

 Ընդհանուր տեղեկություններ 

Աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիս
Բնակավայրերը՝ ծովի մակերևույթից 520-ից 1800մ բարձրության վրա
Պետական սահմանը՝ Վրաստանի Հանրապետության հետ՝ 110 կմ
Տարածությունը` 3799 քառ. կմ
Բնակչության թիվը` 212.6 հազար մարդ, այդ թվում`
քաղաքային - 125.4 հազար մարդ,
գյուղական - 87.2 հազար մարդ,
Մարզի համայնքների թիվը` 56, որից՝
Խոշորացված համայնքներ -11
Մարզկենտրոնը` ք. Վանաձոր
Կառավարման ձևը - տարածքային կառավարում
Ազգային կազմը`
հայեր - 97.0 %,
ռուսներ - 1.5 %,
հույներ - 1.0 %,
այլ ազգություններ - 0.5 %:

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Լոռու մարզում 2016-2017թթ.ին համայնքների խոշորացման արդյունքում Լոռու մարզը իր մեջ ընգդրկում է 56 համայնք: Բնակավայրերի թիվն է 130, որից 8 քաղաքային բնակավայր, 122 գյուղական բնակավայր: Մարզի 5000-ից ավել բնակչություն ունեցող համայնքների թիվը 12-ն է (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Գուգարք, Սարչապետ, Մեծավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ, և Օձուն համայնքները):

 

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԵՒ ԿԼԻՄԱ


Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 380մ):
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները։
 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 14:39:52