Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը Նոր Խաչակապի դպրոցում հանդիպում ունեցել ուսուցչական կազմի, ծնողների և բնակիչների հետ

Լոռու մարզպետը Նոր Խաչակապի դպրոցում հանդիպում ունեցել ուսուցչական կազմի, ծնողների և բնակիչների հետ 22.05.2025

Մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Սպիտակ խոշորացված համայնքի Նոր Խաչակապ բնակավայր, դպրոցում հանդիպում ունեցել ուսուցչական կազմի, ծնողների և բնակիչների հետ: Մարզի ղեկավարին ուղեկցել են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, բնակավայրի վարչական ղեկավարը:

Կազմվել են համապատախան արձանագրություններ՝ իրականացված դիտարկումների և արձանագրված վնասների վերաբերյալ

Կազմվել են համապատախան արձանագրություններ՝ իրականացված դիտարկումների և արձանագրված վնասների վերաբերյալ 21.05.2025

Մայիսի 13֊ին Լոռու մարզի մի շարք բնակավայրերում տեղացած կարկուտի պատճառած հետևանքների նախնական գնահատումից հետո, որը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ անմիջապես իրականացրել էին համայնքների համապատասխան հանձնաժողովները, մայիսի 19-ին և 20-ին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները վերստուգիչ ուսումնասիրություններ են իրականացրել կարկուտից տուժած 7 բնակավայրերում՝ Ամրակից, Գյուլագարակ, Վարդաբլուր, Շնող, Քոբայր, Այրում, Ճոճկան:

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների հետ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների հետ 21.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները: Ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը հանրակրթական դպրոցների ղեկավարներին է ներկայացրել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանին:

Մարզպետ Արամ Ղազարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել մարզի համայնքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ինչպես նաև՝ առհասարակ բոլոր գործընթացների նկատմամբ

Մարզպետ Արամ Ղազարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել մարզի համայնքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ինչպես նաև՝ առհասարակ բոլոր գործընթացների նկատմամբ 20.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 20-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Նաիրա Բարիկյանին՝ մաղթելով նրան աշխատանքային հաջողություններ: Մարզպետ Ա. Ղազարյանն ընդգծել է ոլորտում առավելագույն պատասխանատվություն դրսևորելու և սահմանված պարտականությունները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը՝ հանուն ոլորտի զարգացման՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:

Հանդիպումներ՝ Արմանիս և Ուրասար բնակավայրերի դպրոցներում

Հանդիպումներ՝ Արմանիս և Ուրասար բնակավայրերի դպրոցներում 20.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 20-ին, Արմանիս և Ուրասար բնակավայրերի դպրոցներում հանդիպումներ է ունեցել դպրոցների տնօրենների, կոլեկտիվների, ծնողների և բնակիչների հետ: Հանդիպումներին ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, բնակավայրերի վարչական ղեկավարները:

Քննարկվել են պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող և արդեն ավարտված ճանապարհաշինական աշխատանքները

Քննարկվել են պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող և արդեն ավարտված ճանապարհաշինական աշխատանքները 19.05.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և > հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն մայիսի 17-ին, աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, Լոռու մարզպետի աշխատակազմի, հիմնադրամի և համայնքների պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկվել են պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող և արդեն ավարտված ճանապարհաշինական աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները և համայնքներում ճանապարհաշինության հետ կապված խնդիրները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-17 16:56:58