Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ձեզ գրկեմ իմ տղայի տեղը»․ Ագարակի միջնակարգ դպրոցի ուսուցիչը՝ մարզպետ Արեն Մկրտչյանին
16.10.2026
Ագարակ բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։ Դպրոցում կառուցվել է մարզադահլիճ, ինչպես նաև ֆուտբոլի մարզադաշտ՝ գիշերային լուսավորության համակարգով։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է դպրոց, հանդիպել աշակերտներին և ուսուցչական կազմին։ Մարզպետին ուսուցիչներն ընդունել են մեծ ջերմությամբ։
Անդրադառնալով դպրոցում ստեղծված պայմաններին՝ Արեն Մկրտչյանը նշել է․ «Գերազանց պայմաններ են ապահովված, իսկ ուսուցիչներն ու աշակերտները գոհ են»։
Դպրոցում ստեղծված նոր պայմանները հնարավորություն են տալիս աշակերտներին սովորելու, մարզվելու և զարգանալու ավելի բարեկարգ ու հարմարավետ միջավայրում։



