Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ կտոր վերադարձվել է համայնքին 07.08.2026

Դատախազական ներգործության արդյունքում համայնքին է վերադարձվել այգու 10 կտոր հողատարածքը՝ ընդհանուր 3426 մետր քառակուսի մակերեսով։ Մյուս 16 կտորը համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այգին ամբողջությամբ համայնքին վերադարձնելուց հետո այստեղ մեկնարկելու է ատրակցիոն պարկի կառուցման ծրագիրը՝ ավելի քան 600 մլն դրամ արժեքով։

Ասֆալտապատվել է Ալավերդու Սանահին-Սարահարթ 1/12 շենքի բակը․ Արեն Մկրտչյանն այցելել է թաղամաս 07.08.2026

Ալավերդիում մեկնարկել է բակերի ասֆալտապատումը։ Այստեղ շենքերի կառուցումից ի վեր` 70 և ավելի տարիներ նման աշխատանք չի կատարվել։ Մարզպետ Արեն Մկրտչյանը եղել է Ալավերդու 1/12 շենքի բակում, որը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է, անցկացվել է ջրահեռացման համակարգ։ Ծրագրի իրականացման համար սուբվենցիոն միջոցներով ներդրվել է 42 միլիոն դրամ։

Արեն Մկրտչյանը եղել է Սպիտակի նորակառույց զբոսայգում 06.08.2026

Հիմնանորոգվել է Սպիտակի քաղաքային զբոսայգին։ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ներդրվել է 218 մլն դրամ։ Ծրագրով սալարկվել է հատակը, փոխվել են եզրաքարերը, տեղադրվել է դեկորատիվ լուսավորության համակարգ։

«Նորակառույց դպրոցներին սեփականատիրոջ պես վերաբերվեք». Արեն Մկրտչյան 06.08.2026

Լոռու մարզպետ Արեն Մկտրչյանն աշխատանքային քննարկում է անկացրել դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Մարզի ղեկավարը հատկապես կարևորել է դպրոցների շենքային պայմանների պատշաճ պահպանման, մաքրության և գույքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ապահովումը։ Արեն Մկրտչյանը կարևորել է նաև ուսուցիչների ակտիվ մասնակցությունը կամավոր ատեստավորմանը՝ ընդգծելով, որ այն նպաստում է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը։ Մարզպետը բարձր է գնահատել նաև Լոռու մարզի դպրոցականների ակտիվ մասնակցությունն առարկայական օլիմպիադաներին և նրանց արձանագրած բարձր արդյունքները՝ նշելով, որ դրանք վկայում են հետևողական աշխատանքի մասին։

20-25 օր առաջ խոստացանք, տեղում են. Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Երևանյան 147/2 շեն 06.08.2026

Վանաձորի Երևանյան 147/2 շենքում նոր վերելակի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են։ 8.3 մլն դրամ արժեքով ժամանակակից, հարմարավետ վերելակները հագեցած են նաև օդափոխության համակարգով։

Վանաձորի թիվ 19 դպրոցը կառուցվել է զրոյից. մարզպետը շրջայց է կատարել 05.08.2026

Կառավարության միջոցներով կառուցված նոր դպրոցը՝ շուրջ 2 միլիարդ դրամ ներդրմամբ, նախատեսված է 400 աշակերտի համար: Կատարված աշխատանքների արդյունքում նախկին շենքի փոխարեն ստեղծվել է գերժամանակակից կրթարան: Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի թիվ 19 դպրոց, դիտարկել իրականացված աշխատանքները, շրջել նորակառույց մասնաշենքում, գնահատել շենքային պայմաններն ու պահպանման վիճակը։ Դպրոցն ապահովված է ժամանակակից կրթական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններով՝ նոր դասասենյակներով, լաբորատորիաներով, մարզական և այլ ենթակառուցվածքներով։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-15 12:01:42