Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տեմպից դժգոհ եմ, նախագծային մանր թերությունները պետք է վերացվեն»․ հանձնարարականներ՝ Օձունի մանկապարտեզի շինհրապարակում 10.09.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական շրջայցն է կատարել Օձունում՝ տեղում ծանոթանալով համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։ Մարզի ղեկավարը նշել է, որ մարզում իրականացվող յուրաքանչյուր շինարարական ծրագրի ընթացքը գտնվում է մարզային իշխանությունների ուշադրության ներքո։ Օձունի մանկապարտեզի շինհրապարակում Արեն Մկրտչյանն արձանագրել է աշխատանքների տեմպի հետ կապված խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել՝ շինարարական աշխատանքների ընթացքն արագացնելու, ինչպես նաև նախագծային մանր թերությունները վերացնելու վերաբերյալ։

Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզն արդեն ունի նորակառույց մասնաշենք 09.09.2026

Ծրագրի արժեքը 40 միլիոն դրամ է, իրականացվել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և աշխատակազմի հետ։ «Երեխաների ուրախությունը կատարված աշխատանքի լավագույն ցուցիչն է»,- ասել է մարզի ղեկավարը։ Այց է կատարվել նաև բնակավայրում գործող ըմբշամարտի խմբակ։ Լոռու մարզպետը զրուցել է մարզիկների հետ, հետաքրքրվել խմբակի գործունեությամբ, ձեռքբերումներով և առաջիկա նպատակներով։ Մանրամասները՝ տեսանյութում

Վանաձորի Երևանյան 147/1 շենքում նոր վերելակներ են տեղադրվել 09.09.2026

Լոռու մարզպետը շենքի բակում զրուցել է բնակիչների հետ։ Քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրականացվող աշխատանքների համար։ «Աստված տա՝ երկար ծառայեք, որ մեր քաղաքը ոտքի կանգնի։ Շնորհակալ ենք», -հանդիպման ընթացքում ասել է բնակիչներից մեկը։ Մանրամասները՝ տեսանյութում

«Այս ուրախալի պատկերն ամենուր է»․ Արեն Մկրտչյանը՝ շինարարական ծրագրերի մասին 09.09.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Գարգառի կրթահամալիրի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզպետը զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքով։ Արեն Մկրտչյանն ընդգծել է, որ պետական խոշորածավալ ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը ոչ միայն նպաստում է համայնքների զարգացմանը, այլև նոր աշխատատեղերի ու մասնագիտական աշխատանքի լայն հնարավորություններ է ստեղծում շինարարության ոլորտի մասնագետների համար։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Գարգառի կրթահամալիրի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզպետը զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքով։ Արեն Մ 09.09.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Գարգառի կրթահամալիրի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզպետը զրուցել է շինարարների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքով։ Արեն Մկրտչյանն ընդգծել է, որ պետական խոշորածավալ ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը ոչ միայն նպաստում է համայնքների զարգացմանը, այլև նոր աշխատատեղերի ու մասնագիտական աշխատանքի լայն հնարավորություններ է ստեղծում շինարարության ոլորտի մասնագետների համար։

«Ցեխապատ, քարուքանդ ճանապարհները Լոռու գյուղերում քայլ առ քայլ դառը հիշողություն են դառնում»․ Լոռու մարզպետ 09.09.2026

Լոռու մարզի Արդվի բնակավայրում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ։ Լոռու մարզպետը շրջայց է կատարել Արդվիում: Գյուղի ճանապարհների մի հատվածում կատարվում են տուֆ քարով սալարկման, իսկ մյուս հատվածներում՝ ասֆալտապատման աշխատանքներ։ Ճանապարհաշինական ծրագրերը շարունակվում են՝ նպատակ ունենալով փուլ առ փուլ բարեկարգել Լոռու գյուղական բնակավայրերի ճանապարհները և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-08 17:17:59