Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավելի քան 270 միլիոն դրամ՝ Լոռու մարզի 10 համայնքում մասնակցային բյուջետավորման 12 ծրագրի իրականացման համար

19.10.2026

ՀՀ կառավարությունն ավելի քան 270 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզի 10 համայնքում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերի շրջանակում ձևավորված 12 ծրագրի իրականացման համար։
Ծրագրերն ընդգրկում են համայնքային տարածքների բարեկարգման, զբոսայգիների և խաղահրապարակների կառուցման, ճանապարհների վերանորոգման, մարզական ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև շենքերի վերանորոգման աշխատանքներ։
Մասնավորապես՝
• Ալավերդի համայնք՝ Ալավերդի քաղաքի Սանահին վանական համալիրի բակի վերակառուցում և տարածքի բարեկարգում։
• Գյուլագարակ համայնք՝ Գարգառ բնակավայրի կենտրոնական զբոսայգու կառուցում։
• Թումանյան համայնք՝ Դսեղ բնակավայրի Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի տարածքի բարեկարգում։
• Լերմոնտովո համայնք՝ Լերմոնտովո բնակավայրի արոտավայրեր տանող ճանապարհների վերանորոգում։
•Լոռի Բերդ համայնք՝ բնակավայրերի կենտրոնների բարեկարգում և կանաչապատում, խաղահրապարակների համալրում մարզասարքերով։
• Սպիտակ համայնք՝ Հարթագյուղ բնակավայրի զբոսայգու և Ջրաշեն բնակավայրի պուրակի կառուցում։
• Ստեփանավան համայնք՝ քաղաքային ժամանակակից շուկայի կառուցում։
• Տաշիր համայնք՝ Տաշիր բնակավայրի բազմաբնակարան շենքերի ճակատային հատվածների վերանորոգում և պատշգամբների վերակառուցում։
• Փամբակ համայնք՝ Փամբակ, Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Լեռնապատ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Ձորագետ, Ձորագյուղ և Մարգահովիտ բնակավայրերում բացօթյա մարզահրապարակների կառուցում։
• Ֆիոլետովո համայնք՝ համայնքապետարանի բակի մաքրում և բարեկարգում, ինչպես նաև համայնքապետարանի շենքի երկրորդ հարկի մասնակի վերանորոգում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-21 17:27:36