Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզը COP17-ում ներկայացնում է իր կենսաբազմազանությունն ու բնապահպանական նախաձեռնությունները
20.10.2026
Երևանում հոկտեմբերի 19-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Համաժողովի շրջանակում Լոռու մարզը «Կանաչ գոտում» 12 օր շարունակ հանդես կգա տաղավարով՝ ներկայացնելով մարզի բնական հարստությունը, համայնքային նախաձեռնություններն ու բնապահպանական ծրագրերը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն մարզի համայնքներում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մեղվաբուծության, բուսաբուծության և տեղական արտադրության տարբեր ուղղությունները։
Համաժողովին մասնակցում են մարզի համայնքները, Վանաձորի պետական համալսարանը, «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ն, Վանաձորի թիվ 21 դպրոցը՝ ներկայացնելով իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը:
Այս օրերին ներկայացվում են Դսեղի այցելուների կենտրոնն ու թռչնադիտարանը։ Դրանք տաղավարի այցելուներին հնարավորություն են տալիս ծանոթանալու թռչնադիտարկման հնարավորություններին և Լոռու մարզի հարուստ բնական ժառանգությանը։
Լոռու մարզի տաղավարը միավորում է համայնքների, կրթական հաստատությունների և զբոսաշրջության ոլորտի նախաձեռնությունները՝ ներկայացնելով մարզի փորձն ու ներուժը կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գործում։
Միջոցաառման կադրերը՝



