Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում անցկացվել է դպրոցականների սպարտակիադայի հնգամարտի հանրապետական փուլը
22.10.2026
Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցում անցկացվել է «2026 թ. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման հնգամարտի եզրափակիչ՝ հանրապետական փուլը։
Մրցումներին մասնակցել են Երևանի և Հայաստանի 10 մարզերը ներկայացնող՝ մարզային փուլերում հաղթած թիմերը։
Լոռու մարզը ներկայացրել է Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան թիվ 18 դպրոցը, որը հաղթող էր ճանաչվել մարզային փուլում։
Հնգամարտի ծրագիրը ներառել է հինգ վարժություն՝ կրոսավազք (տղաներ՝ 1000 մ, աղջիկներ՝ 500 մ), վազք (տղաներ՝ 100 մ, աղջիկներ՝ 60 մ), հեռացատկ տեղից, թենիսի գնդակի նետում հեռավորության վրա և լցոնած գնդակի նետում։
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Մրցույթի կադրերը՝



