Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

«Հայրենիքն, արվեստն ու ես». անցկացվել են երկրորդ փուլի լսումները 12.06.2025
ԿԳՄՍ նախարարությունն ու «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում են մշակութային կրթության աջակցության ծրագիր՝ նոր ձևաչափով։ Այն ներառում է վարպետաց դասեր, դասալսումներ և դպրոցների մասնագիտական գնահատում Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում ապրիլի 25-ից մեկնարկել է նաև համապետական մրցույթ՝ «Հայրենիքն, արվեստն ու ես» խորագրով։ «Հայրենիքն, արվեստն ու ես» մրցույթը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում կրթություն ստացող աշակերտների համար՝ նպատակ ունենալով բացահայտել շնորհալի և ստեղծագործական ներուժ ունեցող երեխաներին, խթանել մշակութային կրթության զարգացումը և ապահովել մասնագիտական աճի հնարավորություններ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները 2024-2025» մրցույթի արդյունքներով Լոռու մարզը ներկայացնող 36 մանկավարժ հանրապետության մասշտաբով լավագույնն են ճանաչվել իրենց աշխատանքում։ Մասնավորապես՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն» են ճանաչվել ճանաչվել Վանաձորի թիվ 8, Վանաձորի Գայի անվան թիվ 21 և Նեղոցի Ա.Բեգջանյանի անվան հիմնական դպրոցների տնօրեններ Անուշ Սարուխանյանը, Աղասի Թովմասյանը և Արևիկ Սոսինյանը,

Փամբակ համայնքում պաշտոնապես բացվեց «Մաունթրի» հյուրանոցային համալիրը 09.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, պաշտոնատար այլ անձինք հունիսի 7-ին Փամբակ բնակավայրում մասնակցեցին «Մաունթրի» հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությանը: Հյուրը շրջեցին բարձրակարգ հյուրանոցային համալիրում, ծանոթացան կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 50) և առաջարկվող ծառայությունների որակին: Ըստ պատասխանատուների՝ աշխատատեղերի թիվը ծրագրի ամբողջական ավարտից հետո նախատեսվում է հասցնել 300-ի:

Այսօր՝ հունիսի 9-ին, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում անցկացվել է «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: Աշխատանքային խմբի անդամ, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից նախորդ նիստից հետո ընկած ժամանակաշրջանում կատարված աշխատանքները ու նաև տեղեկացրել, որ նիստի հյուրերն են «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ ծրագրի ղեկավար Մարիամ Ղարիբյանը և նախագծի մասնագետ Ջեմմա Հովհաննիսյանը:

Այսօր՝ հունիսի 5-ին, տեղի է ունեցել քննարկում «Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները հատուկ աշխատանքային ռեժիմի փոխարկման ժամանակ» թեմայով: Մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՆԳՆ ՓԾ քաղաքացիական ծառայության վարչության քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ փոխգնդապետ Տիգրան Դանիելյանը, ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների մասնակցությամբ 05.06.2025
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր՝ հունիսի 5-ին, անցկացրել է խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Քննարկվել են մարզում առաջնային լուծում պահանջող խնդիրները, համայնքային այլ օրախնդիր հարցեր: Կարևորվել է համայնքային խնդիրների լուծումն՝ ըստ հրատապության և առաջնահերթության: