Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն
03.11.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն։
Քննարկվել են պետական և սուբվենցիոն միջոցներով մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներն ու առաջիկա անելիքները։
Անդրադառնալով շինարարական ծրագրերի իրականացմանը՝ Արեն Մկրտչյանը հանձնարարել է մարզպետարան հրավիրել այն շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց աշխատանքներում խնդիրներ են արձանագրվել ժամկետների և որակի պահպանման առումով։
«Նախատեսվող ծրագրերի նախագծերն ուշացրած, վերջնաժամկետները խախտած համայնքների համար կարող են հետևանքներ լինել»,- ընդգծել է մարզպետը՝ կարևորելով սուբվենցիոն ծրագրերի հայտերի փաթեթների ժամանակին ներկայացումը։
Անդրադարձ է կատարվել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը։ Մարզպետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում



