Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է շուրջ 599 միլիոն դրամ
19.10.2026
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում Լոռու մարզում սուբվենցիոն 6 ծրագրի իրականացման նպատակով հատկացվել է շուրջ 599 միլիոն դրամ։
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Հատկացված միջոցները կուղղվեն մարզի համայնքներում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը։
Մասնավորապես՝
• Վանաձոր համայնքում ավարտվել է Վանաձոր բնակավայրի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցման երկրորդ փուլը։ Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար։
• Գյուլագարակ համայնքում ավարտվել է Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր, Ամրակից և Կուրթան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկումը։ Սալարկվել է ընդհանուր 2,6 կմ ճանապարհ։
• Գյուլագարակ բնակավայրում ավարտվել է փողոցների տուֆով սալարկումը՝ ընդհանուր 1 կմ երկարությամբ։
• Փամբակ համայնքի Մարգահովիտ և Անտառամուտ բնակավայրերում փողոցների տուֆով սալարկման աշխատանքներն ավարտական փուլում են։ Սալարկվել է ընդհանուր 1,1 կմ ճանապարհ։
• Սպիտակ համայնքում Սարամեջ բնակավայրի 18-րդ փողոցի, Նոր Խաչակապ բնակավայրի 2-րդ փողոցի, Լուսաղբյուր բնակավայրի փողոցների, Գոգարան բնակավայրի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների, Գեղասար բնակավայրի 6-րդ փողոցի, ինչպես նաև Ջրաշեն բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքները շարունակվում են։ Շինարարական աշխատանքների կատարման մակարդակը կազմում է 60 տոկոս, սալարկվել է ընդհանուր 6,8 կմ ճանապարհ։
• Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրում կառուցվում է խմելու ջրի ներքին ցանցը, իսկ Կաթնաջուր բնակավայրում վերանորոգվում են խմելու ջրի ջրագծերը։ Աշխատանքների կատարման մակարդակը կազմում է 80 տոկոս։ Կառուցվել և վերանորոգվել է ընդհանուր 7,5 կմ ջրագիծ։ Ծրագրի շահառուներն են 300 տնային տնտեսությունները։



