Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկաթբետոնե հենապատեր՝ Դեբեդի ափին․ ՀՀ կառավարությունը ներդրել է 1 միլիարդ դրամ 28.04.2026
Ալավերդի քաղաքում շարունակվում են Դեբեդ գետի ափերի ամրացման աշխատանքները։ Կառուցվում են երկաթբետոնե հենապատեր, որոնցից երեք տեղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ երկու հատվածներում դեռ շարունակվում են։ Հենապատերը կառուցվում են ջրի մակարդակից մոտ 3-4 մետր խորությամբ՝ ապահովելով գետի ափերի ամրությունը և նվազեցնելով հնարավոր վնասները հեղեղների դեպքում։ Ծրագրի շրջանակում վերականգնվում են նաև մայթերը, ճաղաշարերը և ճանապարհի երթևեկելի հատվածը։ Շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ շրջելով տարածքում, հետևելով կատարվող աշխատանքներին և քննարկումներ ունենալով պատասխանատու մասնագետների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում

Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը 28.04.2026
Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը պետք է փոխանցի Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։ Հետևաբար, ինչպես նախորդիվ, այնպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղարը։

Մոտ 4 մլն դոլար. ավարտին է մոտենում Ալավերդու թիվ 2 դպրոցի կառուցումը 28.04.2026
Նորակառույց կրթահամալիրը նախատեսված է 432 աշակերտի համար, ովքեր սեպտեմբերի 1-ից կսկսեն ուսումնական տարին նոր, ժամանակակից կրթահամալիրում։ Ֆինանսավորումն ամբողջությամբ հատկացվել է պետական բյուջեից։ Դպրոցի նախկին՝ վթարային շենքն ապամոնտաժվել է՝ նոր շենքի կառուցման նպատակով։ Շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ընդգծել որակի ապահովման կարևորությունը։
Վանաձոր համայնքում հանրային տրանսպորտի արդիականացման ծրագիրն ընթացքի մեջ է։ Ձեռք բերվելիք ավտոբուսները լինելու են համայնքային սեփականություն, իսկ դրանց շահագործումից ստացվող ողջ հասույթը մուտքագրվելու է համայնքային բյուջե։ Կառավարությունը ևս աջակցելու է ծրագրին՝ Վանաձորի համայնքապետարանին ազատելով մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից, ինչի արդյունքում համայնքը կխնայի շուրջ 400-500 մլն դրամ, որը կուղղվի համայնքային այլ խնդիրների լուծմանը։ Ծրագրի նպատակն է բարելավել Վանաձորի հանրային տրանսպորտի համակարգը, ապահովել առավել հարմարավետ ուղևորափոխադրումներ բնակիչների համար։
Ալավերդի համայնքի թիվ 2 մանկապարտեզում իրականացվել են բակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ 27.04.2026
Ծրագրի շրջանակում մանկապարտեզի բակում տեղադրվել են ժամանակակից և անվտանգ խաղասարքեր, կառուցվել է ռետինե ծածկույթով խաղահրապարակ, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել է տարածքի ընդհանուր բարեկարգում։ Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին, կարևորել նմանատիպ ծրագրերի շարունակական իրականացումը: Մանրամասները՝ տեսանյութում
Մարզպետ Արեն Մկրտչյանը բարձր է գնահատել Վանաձորի բռնցքամարտիկների միջազգային հաջողությունը 23.04.2026
Վանաձորի Ուլիխանյանի անվան բռնցքամարտի ակումբն օրերս միջազգային մրցաշարում գրանցել է նշանակալի հաջողություն․ 8 մասնակցից 7-ը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են հաղթանակով։ Արդյունքների ամփոփմամբ՝ ակումբի թիմը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն թիմ։ Վանաձորի թիվ 28 դպրոցում գործող ակումբը տարիներ շարունակ նշանակալի ներդրում ունի Լոռու մարզի բռնցքամարտի զարգացման գործում՝ ապահովելով նաև հաջող արդյունքներ միջազգային հարթակներում։ Արձանագրված հաջողությունների կապակցությամբ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մարզադպրոց, շնորհակալություն հայտնել մարզչական անձնակազմին և մարզիկներին՝ ցուցաբերած բարձր արդյունքների և հետևողական աշխատանքի համար։ Մանրամասները՝ տեսանյութում



