Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստեփանավան խոշորացված համայնքի ձևավորման նախագիծն ընդունվեց ԱԺ-ում
18.06.2026
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման ծրագիր: Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:



