Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ հանձնվել են առարկայական օլիմպիադաների մրցանակները․ Լոռու մարզի 57 աշակերտ դարձել է հանրապետական փուլի մրցանակակիր
25.05.2026
Ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները։
Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնցից 57-ը դարձել են մրցանակակիր՝ արժանանալով 32 պատվոգրի և 25 գովասանագրի։
Արձանագրված արդյունքներով՝
• 1-ին կարգի դիպլոմի է արժանացել 6,
• 2-րդ կարգի դիպլոմի՝ 11,
• 3-րդ կարգի դիպլոմի՝ 15,
• գովասանագրի՝ 25 աշակերտ:
Մրցանակակիրների թվով Լոռու մարզը հերթական անգամ հանրապետությունում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Երևանին։
Տեղակալ Արսեն Ղարիբյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և իր անունից շնորհավորել է աշակերտներին և հանձնել ԿԳՄՍ նախարարության դիպլոմներն ու գովասանագրերը։
«Արդյունքները վկայում են Լոռու մարզում կրթական բարձր մակարդակի և հատկապես բնագիտական առարկաների նկատմամբ լավ պատրաստվածության մասին։ 57 մրցանակակիր ունենալը լավ հաջողություն է, իսկ 2-րդ տեղը հանրապետությունում՝ նշանակալի արդյունք։ Շնորհավորում ենք»,- նշել է Ա. Ղարիբյանը:
Բարձր արդյունք է ցուցաբերել «ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը՝ արժանանալով երեք մրցանակի՝
• 1-ին կարգի դիպլոմ՝ «Քիմիա»,
• 2-րդ կարգի դիպլոմ՝ «Կենսաբանություն»,
• գովասանագիր՝ «Ֆիզիկա» առարկաներից։
Մարզային փուլի հաղթողները ևս կպարգևատրվեն մարզպետի շնորհակալագրերով։



