Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.05.2026

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում մեկնարկում է 2026 թվականի ամառային ճամբարների կազմակերպման ծրագիրը՝ նախատեսված 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար։
Ծրագրից կարող են օգտվել հետևյալ խմբերի ընտանիքների երեխաները․
• զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաները,
• ծնողազուրկ երեխաները,
• ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաները:
Ծրագրին մասնակցելու և երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար ծնողները կարող են դիմել համապատասխան դպրոցի տնօրենությանը կամ զանգահարել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչություն (0322) 2-32-99:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-02 15:50:21