Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ագարակում մանկապարտեզ է հիմնանորոգվում, լուծվում է նաև խմելու ջրի խնդիրը 14.10.2026
Լոռու մարզի Ագարակ բնակավայրում իրականացվում են համայնքի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագրեր՝ մանկապարտեզի հիմնանորոգում և խմելու ջրի ու կոյուղու համակարգերի վերականգնում։ Մինչ այս Ագարակ բնակավայրում մանկապարտեզ չի գործել։ Նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով նախկին գյուղապետարանի շենքը վերափոխվել է մանկապարտեզի, որն այժմ հիմնանորոգվում է։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 43 մլն դրամ։ Աշխատանքների ավարտից հետո բնակավայրի փոքրիկները հնարավորություն կունենան նախադպրոցական կրթություն ստանալ իրենց բնակավայրում՝ բարեկարգ և հարմարավետ պայմաններում։ Մեկ այլ կարևոր ծրագիր էլ ուղղված է Ագարակի՝ տասնամյակներ շարունակ չլուծված խմելու ջրի խնդրի կարգավորմանը։ 1 մլրդ 350 մլն դրամ ներդրմամբ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղու համակարգի վերականգնման աշխատանքներ։ Ծրագրի ավարտին ագարակցիները կունենան շուրջօրյա՝ 24-ժամյա ջրամատակարարում։
Լոռու մարզի Օձուն բնակավայրում 2007 թվականին մանկապարտեզի շենքը վաճառվել էր 607 հազար 200 դրամով։ Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այժմ հնարավոր է դարձել համայնքին վերադարձնել նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը։ Հարցի առնչությամբ իր շնորհակալությունն է հայտնել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ ընդգծելով ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքի կարևորությունը։ «Մանկապարտեզի շենքը վաճառվել էր 607.200 դրամով. դատախազությունը վերադարձրեց համայնքին։Շնորհակալ եմ ՀՀ գլխավոր դատախազությանը կատարած աշխատանքի համար»,- նշել է Արեն Մկրտչյանը։
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու ևս մեկ հողատարածք։ 13.10.2026
Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք։ «Վանաձորին պատկանողը վանաձորցիներին վերադարձնելու հարցում կոմպրոմիս չի լինելու, կես քայլ հետ չեմ դնելու։ Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգու 16 կտոր արդեն համայնքի հաշվեկշռում է։ Մյուս 9 կտորի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»։ ,- նշել է մարզպետ Արեն Մկրտչյանը:
Ազնվաձոր բնակավայր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են 13.10.2026
«Մոտ 3 ամիս առաջ Ազնվաձորում խոստացանք՝ գյուղ տանող քարուքանդ ճանապարհը հիմնանորոգվելու է։ 3 ամիս անց քայլում ենք հիմնանորոգվող ճանապարհով»,- Արեն Մկրտչյան Ազնվաձոր բնակավայր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արդեն իրականացվել է ճանապարհի 1,5 կմ հատվածի ասֆալտապատման առաջին շերտի տեղադրումը, ինչպես նաև կառուցվել է ջրահեռացման համակարգը։ Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 151 մլն դրամ։
Լոռի Բերդ համայնքի 9 գյուղերում բարեկարգման աշխատանքները շարունակվում են 13.10.2026
ԼոռիԲերդ համայնքի բոլոր 9 բնակավայրերում ապահովվել է արտաքին լուսավորություն, հիմնանորոգվել են համայնքային կենտրոններն ու հանդիսությունների սրահները։ Արտաքին լուսավորության համակարգի ներդրման համար ՀՀ կառավարության և համայնքի համատեղ ներդրմամբ հատկացվել է 114 միլիոն դրամ։ Բարեկարգման աշխատանքները շարունակվում են նաև այս փուլում։ 9 բնակավայրերում հիմնանորոգվում են գյուղամիջյան հրապարակները, կառուցվում են մանկական խաղահրապարակներ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է համայնքի բնակավայրեր, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին և բնակավայրերի բարեկարգման ընթացքին։
«Պոզիտիվ եմ բերել ձեզ․ Լեջանի հիմնանորոգված մանկապարտեզում էինք»․ Արեն Մկրտչյան 13.10.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է #Լեջանի հիմնանորոգված մանկապարտեզ՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և նախադպրոցական կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին։ Մանկապարտեզը նախատեսված է 20-25 երեխայի համար։ Այն հիմնանորոգվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ համայնքի 20 տոկոս համաներդրմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն դրամ։



