Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլը
29.05.2026
Մրցաշարին մասնակցել են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի և Տաշիր համայնքների դպրոցականները։ Համայնքային փուլին մասնակցել է 143 թիմ՝ 402 աշակերտ։
Մարզային փուլում հաղթող են ճանաչվել՝
• 7-9-րդ դասարաններում՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի թիմը,
• 10-12-րդ դասարաններում՝ Հաղպատի միջնակարգ դպրոցի թիմը։
Նրանք կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ փուլին, որը կկայանա հունիսի 19-20-ը՝ Գեղարքունիքի մարզում։



