Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևոր նախաձեռնություն՝ Ալավերդի համայնքում 31.07.2026

Համայնքի ավագանու որոշմամբ ներդրվել է բակերի և շքամուտքերի պարբերական մաքրման համակարգ։ Աշխատանքներն իրականացվում են շաբաթական 2 անգամ՝ նորաստեղծ «Ալավերդու բարեկարգում և սպասարկում» ՓԲԸ-ի կողմից։ Տեխնիկապես վերազինված ընկերությունը կազմակերպում է շքամուտքերի, բակերի և հարակից տարածքների մաքրությունը։ Ծառայությունների մատուցման նպատակով բնակիչների հետ կնքվում են պայմանագրեր։ Միաժամանակ ընկերությունն առաջարկում է նաև լրացուցիչ վճարովի ծառայություններ, այդ թվում՝ վերանորոգման և ընթացիկ սպասարկման աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում

Վանաձորում մեկնարկել է ևս մեկ նոր վերելակի տեղադրման ծրագիր 31.07.2026

Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 39/1 բարձրահարկ շենքում մեկնարկել են նոր վերելակի տեղադրման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո շենքը կունենա ժամանակակից վերելակ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8.3 միլիոն դրամ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանդիպել է բնակիչներին, լսել նրանց առաջարկություններն ու դիտարկումները։ Մանրամասները՝ տեսանյութում

2025–2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաներ․ Լոռու մարզը՝ 1-ին հորիզոնականում 30.07.2026

2025–2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով Լոռու մարզը մրցանակակիր մարզերի շարքում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնք արժանացել են 57 մրցանակի, 32 պատվոգրի և 25 գովասանագրի։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից առաջին կարգի դիպլոմով պարգևատրվել է 6 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմով՝ 11, իսկ երրորդ կարգի դիպլոմով՝ 15 աշակերտ։ «Ես շատ գոհ եմ արդյունքներից։ Սա շատ կարևոր և ուրախալի արդյունք է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին և տնօրեններին»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում

«Ձեր սեփականի պես սարքեք, մեր երեխեքի համար է». Լոռու մարզպետ 29.07.2026

Օձուն բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ 200 սանի համար նախատեսված նախադպրոցական հաստատության հիմնանորոգման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 180 մլն դրամ։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինհրապարակ կատարած շրջայցի ընթացքում Լոռու մարզպետը հետևել է աշխատանքների ընթացքին, շինարարներին հորդորել բարեխղճորեն իրականացնել աշխատանքները. «Ձեր սեփականի պես սարքեք, մեր երեխեքի համար է»,- նշել է մարզի ղեկավարը։ Մանրամասները՝ տեսնյութում

Եվս մեկ սպասված ծրագիր՝ Վանաձորում 29.07.2026

Կառավարությունը հաստատել է Վանաձորի Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագիրը։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 652 մլն դրամ, իսկ հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը՝ 1.8 կմ։ Նախատեսվում է իրականացնել 10 սմ հաստությամբ երկշերտ ասֆալտապատում, մայթերի սալարկում, ջրահեռացման համակարգի կառուցում, ինչպես նաև ստորգետնյա խողովակաշարերի փոխարինում։ Մանրամասները՝ տեսանյութում

Սպիտակի 6 նոր երթուղայինները շուտով կսկսեն սպասարկել բնակիչներին․ ուղևորափոխադրումն անվճար կլինի 29.07.2026

Սպիտակ համայնքի համար ձեռք բերված նոր երթուղայինները օգոստոսի 1-ից դուրս կգան երթուղի՝ ապահովելով համայնքի բնակավայրերի և քաղաքի միջև կանոնավոր ուղևորափոխադրում։ Երթուղայինների շահագործման նախապատրաստական աշխատանքներին և ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակ համայնք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երթուղիների գործարկման, ինչպես նաև ծառայության արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-26 16:33:41