Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
19 միավոր գյուղտեխնիկա և ավելի քան 200 մլն դրամի ներդրում՝ Լոռի Բերդում
08.10.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է #ԼոռիԲերդ համայնք և ծանոթացել համայնքում առկա գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին ու աշխատանքային ընթացքին։
Համայնքում շահագործվում է 19 միավոր գյուղտեխնիկա, որի ձեռքբերման ուղղությամբ կատարված ներդրումների ընդհանուր արժեքը գերազանցում է 200 մլն դրամը։
Մարզի ղեկավարը նշել է, որ համայնքում ձևավորված գյուղտեխնիկայի պարկն իր ծավալներով աննախադեպ է, այն էականորեն ընդլայնում է համայնքի գյուղատնտեսական հնարավորությունները։
Գյուղտեխնիկայի ձեռքբերումից հետո համայնքում զգալիորեն ավելացել է մշակվող հողերի ծավալը։ Այսօր համայնքում մշակվում է շուրջ 2500 հեկտար հողատարածք։ Տեխնիկայի հասանելիությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները, ավելացնել մշակվող հողերի քանակը և համայնքի գյուղատնտեսական ներուժն ավելի լիարժեք օգտագործել։



