Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անի Ղազարյանն արժանացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շնորհակալագրի 07.11.2022
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով՝ ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ և նվիրված աշխատանքի, սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրած ավանդի, ինչպես նաև սոցիալական աշխատողի մասնագիտական բացառիկ և արդյունավետ գործունեության համար:

«Առողջ ապրելակերպի արշավ»` դպրոցականների մասնակցությամբ 03.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ևս ընթացավ «Առողջ ապրելակերպի արշավ», այս անգամ արդեն՝ դպրոցների մասնակցությամբ: Արշավը կրկին նպատակ ուներ առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո: Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում:

Լոռեցիների հերթական հաջողությունը 03.11.2022
ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում առաջին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը: Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը` • նռնակի նետում (0-1 ուսումնական), • 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ), • ձգումներ պտտաձողից, • կրոսավազք (1000մ), • հրաձգություն, • ինքնաձիգի քանդում-հավաքում։

ՀՀ հյուսիսային համայնքների տնտեսական զարգացման համաժողովը կայացել 02.11.2022
Մեկտեղելով Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների և մարզպետարանների շուրջ 110 ներկայացուցիչների՝ համաժողովը հնարավորություն է ստեղծել արծարծելու համայնքներում տնտեսական զարգացման խնդիրները, առկա հնարավորությունները և իրականացված աշխատանքները։ Համաժողովին մասնակցել են Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պաշտոնյաները, մարզի համայնքների ներկայացուցիչները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան Վերներ Թութի և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասիի ողջույնի խոսքերից հետո Գիլոյանը ներկայացրել է համայնքների զարգացման ռազմավարական և գործառնական պլանավորման գործիքները (զարգացման հնգամյա ծրագիր, տարեկան աշխատանքային պլան), համայնքների տնտեսական զարգացման ոլորտում ՏԻՄ-երի լիազորությունները և խնդիրները, ինչպես նաև վերջին երկու տարիների ընթացքում համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն

«Առողջ ծերացման արշավ»` Վանաձորում 02.11.2022
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Վանաձոր համայնքում կազմակերպվել էր «Առողջ ծերացման արշավ»` 60-ից բարձր տարիքի բնակչության համար: Արշավն անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը: Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ, որտեղ էլ անցկացվեց հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, գեղանկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:

Ցավով տեղեկացա սիրելի Վարպետի՝ ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի անժամանակ մահվան մասին: Շա՜տ ափսոս, որքա՜ն կիսատ գործեր մնացին, ի՜նչ անփոխարինելի արվեստագետ, բեմարվեստի արքա ու մտավորական կորցրեց հայոց թատերարվեստը: Սիրելի՛ Վարպետի շուրջ 100-ի հասնող բեմադրությունները տասնամյակներ շարունակ գերել են ոչ միայն հայ հանդիսատեսի սրտերը, այլև փայլել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում: