Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռի Բերդում շուտով կունենանք իրավիճակ, երբ 1 սմ հիմնանորոգման ենթակա ճանապարհ չի մնա»․ Արեն Մկրտչյան

12.10.2026



Լոռի Բերդ բնակավայրում վերջին 5 տարիներին իրականացվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման, հանրային
նշանակության կառույցների հիմնանորոգման և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք աշխատանքներ։
Այս ընթացքում բնակավայրում 2,3 կմ ճանապարհ սալարկվել է տուֆ քարով, ասֆալտապատվել է մեկ փողոց։ Ճանապարհաշինական աշխատանքներում, ՀՀ կառավարության և համայնքի համատեղ միջոցներով ներդրվել է շուրջ 90 մլն դրամ։
Բնակավայրն ամբողջությամբ ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Հիմնանորոգվել են հանդիսությունների սրահն ու համայնքային կենտրոնը, ձեռք են բերվել հակակարկտային կայաններ և գյուղտեխնիկա։
Ընդհանուր առմամբ, վերջին հինգ տարիներին Լոռի Բերդ բնակավայրում իրականացվել են շուրջ 320 մլն դրամի աշխատանքներ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը և բնակավայրի զարգացմանը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Լոռի Բերդ բնակավայր։ Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ շրջել է գյուղում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-12 17:29:56