Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռի Բերդ համայնքում տեղադրվել է 33 հակակարկտային և լոկացիոն կայան․ ծրագրի ներդրումը՝ շուրջ 50 մլն դրամ
12.10.2026
Լոռի Բերդ համայնքում շարունակվում են գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանն ու բերքի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։
Համայնքում տեղադրվել են 33 հակակարկտային և լոկացիոն կայաններ, որոնց նպատակն է մեղմել կարկուտի պատճառած վնասները և նպաստել գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությանը։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 50 մլն դրամ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Լոռի Բերդ համայնք է այցելել ծրագրի ընթացքին և իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։



