Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

600 մլն դրամ պետական ներդրում՝ Լոռի բերդ ամրոցի պահպանության և վերականգնման նպատակով

09.10.2026



Լոռի Բերդ համայնքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են «Լոռի բերդ» պատմական քաղաքատեղիի մի շարք կառույցների վերականգնման և ամրակայման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է 600 մլն դրամ։ Աշխատանքների շրջանակում վերականգնվել և ամրակայվել են ամրոցի պարիսպների, բաղնիքների հատվածները և եկեղեցին (հասարակական նշանակության կառույցը)։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Լոռի բերդ ամրոց, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին և պատմական հուշարձանի պահպանությանն ուղղված ծրագրի արդյունքներին։
Մարզպետն ընդգծել է նման ներդրումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս կանխելու պատմամշակութային հուշարձանների՝ ժամանակի ընթացքում քայքայումն ու մաշվածությունը։ Իրականացված աշխատանքները կարևոր քայլ են պատմական արժեքների պահպանության, միջնադարյան ժառանգության արժևորման և Լոռու մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման ուղղությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-09 17:39:31