Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն 12.11.2025

«Էթնո Քալըրս» խումբը՝ Դսեղում․ Լոռու մարզպետարանը նոր միջոցառում է կազմակերպել Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Դսեղի գյուղամիջյան հրապարակում կկայանա «Բերքի տոն 2025»-ը։ Շուրջ 40 տաղավարներում կներկայացվի մարզի գյուղատնտեսական արտադրանքը։ Կպարգևատրվեն լավագույն գյուղատնտեսները։ Կլինի նաև համերգային ծրագիր։ Բոլորիդ սպասում ենք

Աղետի գոտում ևս մեկ ընտանիք փոխհատուցում ստացավ 11.11.2025

«Դուք տուն ունեք․ ևս մեկ նոր բնակարան աղետի գոտում՝ 17 մլն դրամ փոխհատուցմամբ։ Կառավարությունն այսպես է հոգ տանում իր քաղաքացու նկատմամբ, այսպես է պայքարում աղետի հետևանքների վերացման դեմ։ 2025-ի Հայաստանում քաղաքացին ստիպված չէ 37 տարի սպասել փոխհատուցման». Լոռու մարզպետ Մարինե Մատինյանը նույնպես փոխհատուցում ստացավ աղետի գոտում 2024թ․ վթարային դարձած բնակարանի դիմաց։ Մանրամասները՝ տեսանյութում:

«13 ամիս չբացվող մանկապարտեզը բացվեց 7 օրում». Լոռու մարզպետ 10.11.2025

Վարդաբլուրի նորակառույց մանկապարտեզը շինարարական աշխատանքների ավարտից հետո 13 ամիս չէր բացվում տեխնիկական խնդիրների պատճառով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մեկ շաբաթ առաջ կատարած այցին սահմանել էր 7 օր ժամանակ մանկապարտեզի բացման համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

«Մարզում այս պահին 174 միլիոն դոլարի շինարարություն է արվում. ես այդ ծրագրերին պետք է տիրություն անեմ իմ սեփականի պես: Տեմպ տվեք՝ արագ գնանք առաջ». Լոռու մարզպետ

«Մարզում այս պահին 174 միլիոն դոլարի շինարարություն է արվում. ես այդ ծրագրերին պետք է տիրություն անեմ իմ սեփականի պես: Տեմպ տվեք՝ արագ գնանք առաջ». Լոռու մարզպետ 10.11.2025

Արեն Մկրտչյանն աշխատակազմի հետ անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի ակտիվացմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, քաղաքացիների ընդունելության գործընթացի շարունակական կազմակերպմանը, գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրերի ներդրմանը վերաբերող և այլ հրատապ հարցեր:

Կուրթանի հիմնանորոգված մանկապարտեզը բացեց դռները․ մեր երեխաներն արժանի են այսպիսի պայմանների». Լոռու մարզպետ 10.11.2025

Մանկապարտեզը հիմնանորոգումից հետո մոտ 1 տարի չէր բացվում տեխնիկական խնդիրների պատճառով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անցած շաբաթ կատարած շրջայցին ընդգծել էր՝ 1 շաբաթ ժամանակ ունեն մանկապարտեզը բացելու համար։ Մանկապարտեզը բացված է։ Մանրամասները՝ տեսանյութում:

Կառավարությունը լրացուցիչ 2 միլիոն 400 հազար դրամ հատկացրեց  Լոռու մարզի թվով 8 մանկապարտեզների գույքով ապահովելու համար

Կառավարությունը լրացուցիչ 2 միլիոն 400 հազար դրամ հատկացրեց Լոռու մարզի թվով 8 մանկապարտեզների գույքով ապահովելու համար 07.11.2025

ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում Լոռու մարզին հատկացվել է լրացուցիչ 2 միլիոն 400 հազար դրամ՝ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում թվով 8 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակով։ Նիստին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Գույքով կապահովվեն հետևյալ մանկապարտեզները՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 16:55:59