Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
6 մլն դոլար` 576 աշակերտի համար. ժամանակակից կրթահամալիր Սպիտակում` ավերակի փոխարեն 13.01.2026
Շինաշխատանքն իրականացվում է առաջանցիկ տեմպով։ Ավարտը նախատեսվում է 1 տարի շուտ։ Կառուցվում է 5 մասնաշենք, ֆուտբոլի,բասկետբոլի բաց խաղահրապարակներ, փակ մարզադահլիճ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, հետևել կատարվող աշխատանքներին:
Հիմնանորոգվել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցը 12.01.2026
Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով։ Ներդրվել է 258 մլն դրամ։ 7-րդ դասարանի աշակերտները հիմնանորոգված դպրոցում ստեղծել են ինքնագնաց տեսանկարահանող ռոբոտ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է դպրոց, ծանոթացել աշակերտների համար ստեղծված ժամանակակից պայմաններին, հետաքրքրվել կրթարանի առաջիկա ծրագրերով։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=IoydtK_oJY4
Սպասելով 40 տարի. Սպիտակում 36 ընտանիք փայտե տնակից կտեղափոխվի նորակառույց շենք 12.01.2026
Ծրագրի արժեքը` 500 մլն դրամ։ Ամբողջ ֆինանսավորումը` պետական բյուջեի միջոցներով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Մարզպետը կարևորել է շինարարական աշխատանքների որակն ու սահմանված ժամկետների պահպանումը՝ ընդգծելով, որ ծրագիրը կարևոր սոցիալական նշանակություն ունի երկար տարիներ սպասող ընտանիքների համար։ Մանրամասները՝ տեսանյութում
Բարեկարգվում է Սպիտակի քաղաքային զբոսայգին 09.01.2026
Այգին քարուքանդ վիճակում էր։ Ծրագրի արժեքը` 172 մլն դրամ։ Իրականացվում է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, տեղում հետևել աշխատանքներին, դրանց որակին և կատարման ժամկետներին՝ ընդգծելով, որ զբոսայգին կարևոր դեր կունենա քաղաքի բնակիչների հանգստի և համայնքային կյանքի ակտիվացման գործում։ Մանրամասները՝ տեսանյութում
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայր։ Գերեզման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը չի ընդունել՝ արձանագրված թերությունների պատճառով։ Վճարումը կիրականացվի միայն թերությունների ամբողջական վերացումից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում
Օր օրի զարգացող Վանաձոր. քարուքանդ Գրիգոր Լուսավորիչ փողոցը` հիմնանորոգումից հետո 08.01.2026
Փողոցը հիմնանորոգվել է ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով։ Կառավարությունը ներդրել է 277 մլն դրամ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրեր առաջ դիտարկել է կատարված աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում



