Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարոն-4-ում 12 փողոց կհիմնանորոգվի՝ ավելի քան 4 մլն դոլարի ներդրմամբ

13.04.2026




Վանաձորի Տարոն-4 թաղամասում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային խոշոր ծրագիր․ ավելի քան 4 մլն դոլար կամ շուրջ 1.7 միլիարդ դրամ ներդրում է ուղղվելու թվով 12 փողոցի հիմնանորոգման համար։

Ծրագրի շրջանակում արդեն պատրաստ է կենտրոնական փողոցի նախագիծը, որի երկարությունը կազմում է 1.8 կմ, արժեքը՝ մոտ 700 մլն դրամ։ Բացի այդ, ևս 11 փողոց գտնվում է նախագծման փուլում։

Ծրագիրն իրականացվում է կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ։

«Վանաձորի Տարոն-4 թաղամասի սիրելի բնակիչներ, ինչպես և խոստացել ենք, Վանաձորը քայլ առ քայլ ոտքի ենք կանգնեցնելու»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 17:18:41