Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում կմեկնարկի Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը

14.04.2026



Վանաձոր քաղաքում շարունակվում են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Քաղաքի բանուկ փողոցներից մեկի՝ Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները մտել են նախագծման փուլ։
Տարիներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող այս կարևոր ճանապարհահատվածը կապում է քաղաքի կենտրոնը Վանաձոր թաղամասին՝ կարևոր նշանակություն ունենալով քաղաքի տրանսպորտային համակարգում։
Ծրագրի նախնական արժեքը կազմում է շուրջ 400 միլիոն դրամ։ Նախատեսվում է իրականացնել լայնածավալ աշխատանքներ, որոնց թվում են՝ ասֆալտապատում, մայթերի բարեկարգում և սալարկում, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում։ Կկատարվի ճանապարհային գծանշում։
Օրերս Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Մյասնիկյան փողոցի տվյալ հատվածում, գնահատել առկա վիճակը, ծանոթացել նախատեսվող ծրագրին։


Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 17:35:21