Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում ավարտվեց սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը

15.04.2026



Լոռու մարզում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլի արդյունքները:
Մրցաշարին մասնակցել են Ալավերդու, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի համայնքային փուլի հաղթող մասնակիցները՝ 30 թիմ, 120 մասնակից:
Մարզային փուլի 5-9-րդ դասարանների խմբում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 20 դպրոցը, 10-12-րդ դասարանների խմբի հաղթող՝ Վանաձորի թիվ 11 դպրոցը:
Հաղթող թիմերը կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական փուլին:
Միջոցառումը նպատակ ունի նպաստել դպրոցականների առողջության պահպանմանը, խթանել առողջ կենսակերպի ձևավորումը նրանց շրջանում, ինչպես նաև զարգացնել սեղանի թենիսի նկատմամբ հետաքրքրությունը, ընդլայնել դրա տարածումը և բացահայտել խոստումնալից մարզիկներին։

Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-15 17:18:41