Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գուգարքի մանկապարտեզի կառուցումը՝ մարզպետի ուշադրության կենտրոնում

16.04.2026




Վանաձորի Գուգարք բնակավայրում առանձին մանկապարտեզ երբևէ չի գործել։ Տարիներ շարունակ փոքրիկների նախադպրոցական կրթությունը կազմակերպվել է դպրոցում՝ այդ նպատակով հատկացված համապատասխան սենյակում։
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ տրամադրվել է շուրջ 176 միլիոն դրամ, որի արդյունքում կառուցվում է նոր, բարեկարգ և հարմարավետ մանկապարտեզ՝ նախատեսված 70 սանի համար։ Նորակառույցը կապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների լիարժեք զարգացման, կրթության և խնամքի կազմակերպման համար։
Շինարարական աշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի ուշադրության կենտրոնում։
Մարզի ղեկավարը հետևել է ծրագրի իրականացմանը, ընդգծել որակյալ շինարարության կարևորությունը՝ այն դիտարկելով որպես երեխաների կրթության որակի բարձրացման կարևոր նախապայման։

Մանրամասները՝ տեսանյութում 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-17 14:20:10