Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի ներկայացուցիչներին՝ քննարկելու մասնավորապես Վանաձորում մսի ու մսեղիքի առքուվաճառքի օրինականության հետ կապված մի շարք հարցեր և ծանոթանալու Վանաձորում անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին: Տեսչական մարմինը նախորդ մի քանի ամիսների ընթացքում այցելություններ է կատարել Վանաձոր՝ ստուգելով մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, օրինականությունը և համապատասխանությունը սահմանված չափանիշերին: Ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, նախորդ այցելությունների ընթացքում ուսումնասիրություններ են կատարվել թվով 32 մսի վաճառքի կետերում, արձանագրվել են թերացումները, որոնք էլ՝ կարճ ժամանակամիջոցում վերացվել են: Խնդիրներ է ծագել միայն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի 50 հասցեում մսի անօրինական վաճառքով զբաղվող մեկ տնտեսվարողի հետ, ով հրաժարվել է կատարել տեսչական մարմինի պահանջները:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց գործարար Տիգրան Ալեքսանյանին և «ԱրխիԴաչ», «Առդեսկ» ընկերությունների ներկայացուցիչ Սարգիս Հակոբջանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Տիգրան Ալեքսանյանը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ նախատեսում է Մարգահովիտ համայնքում իրականացնել շուրջ 2-3 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային ծրագիր՝ հիմնելով Էկո-ռիզորթ ՝ հյուրանոցային համալիր, ձիրաշավարան՝ ամառային և ձմեռային լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով և ժամանցների կազմակերպմամբ, էկոլոգիապես մաքուր սննդի մատուցմամբ և այլն:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ 19.09.2019
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Ֆերմերներից ֆերմերներին» ծրագրի տնօրեն Մակրիտա Ավջյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Ավջյանը նշեց, որ նախատեսում են Լոռու մարզում պիլոտային ծրագիր իրականացնել ագրոտուրիզմի զարգացման նպատակով, քանի որ Լոռին ունի զբոսաշրջության հատկապես այս ճյուղի զարգացման լայն հեռանկարներ:

«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 19.09.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կ. Ղազարյանը մարզի ղեկավարին ներկայացրեց, որ ՀՀ խոշոր հարկատու և Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկումը ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում մեծ հաջողություն կարելի էր համարել: Նա նշեց, որ դարձյալ կարճ ժամանակահատված է պահանջվել երիտասարդ և միևնույն ժամանակ հմուտ թիմ ձևավորելու համար:

Մարզի ղեկավարն ընդունեց ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության ներկայացուցիչներին 19.09.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը սեպտեմբերի 19-ին ընդունեց ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության(Յունիդո)ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանին և ՄԱԲՀՀ ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանին: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է:Այն ճանաչված է որպես մասնագիտացված և արդյունավետ կառույց, որը տրամադրում է որոշիչ ծառայություններ՝ ուղղված այնպիսի փոխկապակցած խնդիրների հաղթահարմանը, ինչպիսիք են՝ արտադրական գործունեության միջոցով աղքատության կրճատումը, առևտրի ոլորտում ազգային կարողությունների հզորացման միջոցով զարգացող երկրներին համաշխարհային շուկա ինտեգրումը, արդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կայունության խթանումը և մաքուր էներգիայի աղբյուրների հասանելիության բարելավումը:

«Բերքի տոնն» այս տարի կնշվի հոկտեմբերի 6-ին՝ Այգեհատ բնակավայրում 19.09.2019
Արդեն ավանդական դարձած «Բերքի տոն» տոնակատարության համար այս տարի ընտրվել է բոլորովին նոր ձևաչափ: Տոնակատարությունը կտեղափոխվի Լոռու մարզի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Օձուն խոշորացված համայնքի Այգեհատ բնակավայր: Այն կնշվի հոկտեմբերի 6-ին: Տոնակատարությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանում, մարզպետի կարգադրությամբ, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: